«Հայաստանը մտադիր է Ռուսաստանից 12 Սու-30ՍՄ կործանիչ գնել». Դավիթ Տոնոյան
![]() 1025 Երկուշաբթի, 18 փետրվարի, 2019 թ., 12:05 Հայաստանը մտադիր է 2019-ի վերջին կամ 2020-ի սկզբին Ռուսաստանից 4 Սու-30ՍՄ կործանիչ ստանալ. ընդհանուր առմամբ, Երևանը կցանկանար 12 այդպիսի կործանիչ ձեռք բերել: Այս մասին IDEX-2019 զենքի ցուցահանդեսի ընթացքում «РИА Новости»-ի հետ զրույցում ասել է ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը: «Շարունակում ենք այդ զենքի հերթական խմբաքանակի մատակարարումների շուրջ բանակցությունները: Ամեն ինչ կախված կլինի նրանից, թե ինչ արագությամբ կպատրաստվի տվյալ արտադրանքը. ներկրման և այլ հարցեր կան: Առաջին խմբաքանակը մտադիր ենք ստանալ այս տարի, ամենաուշը՝ հաջորդ տարվա սկզբին»,- ասել է նախարարը: Պատասխանելով լրատվամիջոցի այն հարցին, թե քանի հատ կործանիչ կցանկանար գնել հայկական կողմը, պաշտպանության նախարարը նշել է, որ խոսքը 12 հատի մասին է: Ավելի վաղ ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը լրատվամիջոցին հայտնել էր, որ Երևանը մտադիր է 4 նման կործանիչ գնել: ՊՆ-ից նաև հայտնել են, որ ռուսական կողմից նախկինում հատկացված 100 միլիոն դոլար վարկի շրջանակում գնելու գործընթացը գտնվում է իրականացման փուլում: Իսկ ավելի ուշ Դավիթ Տոնոյանը հայտնել է, որ Երևանը չի սահմանափակվի 4 կործանիչի գնմամբ: |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
18120:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
23217:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
19617:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15917:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24916:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
28016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
35315:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20814:54
