Ադրբեջանում Լապշինի դեմ 2 քրեական գործ են հարուցել
![]() 1208 Երկուշաբթի, 18 փետրվարի, 2019 թ., 17:45 Ռուս-իսրայելցի բլոգեր Ալեքսանդր Լապշինը, ով գտնվում է Հայաստանում, ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ իր դեմ Ադրբեջանում 2 քրեական գործ են հարուցել: Բլոգերի խոսքով՝ այդ մասին իրեն մեկ ամիս առաջ նախազգուշացրել են ռուսական «լուրջ» կազմակերպության աշխատակիցները, ապա նաև Իսրայելի ԱԳՆ-ը: «Ինձ ասացին, որ Ադրբեջանի ղեկավարությանը զայրացրել է այն, որ ՄԻԵԴ-ն ընդունել է Բաքվում իմ դեմ մահափորձի վերաբերյալ բողոքը՝ հիմք ընդունելով Ռուսաստանից և Իսրայելից բժշկական եզրակացությունները: Ինչպես նաև խորհուրդ էին տվել զգոնություն ցուցաբերել և ներկայացրել այն երկրների ցուցակը, որոնք ադրբեջանական կաշառքի դիմաց կարող են ինձ ձերբակալել: Իսկ օրերս պաշտոնապես այդ մասին տեղեկացրեց Իսրայելի ԱԳՆ-ը: Հրեերենով գրված է, որ Ադրբեջանն իմ դեմ 2 քրեական գործ է հարուցվել: Ես իբր 2 հոդված եմ «խախտել»՝ «ահաբեկչության բացահայտ կոչեր» (ադրբեջանցի բլոգեր Մեհման Հուսեյնովին ազատ արձակելու կոչերի համար, որին ապօրինաբար բանտում են պահում) և Ադրբեջանի դեմ «բացահայատ կոչեր» (այնտեղ իմ հոդվածների երկար ցանկն է, որտեղ ես դատապարտում եմ Բաքվի իշխանություններին կոռուպցիայի և ապօրինությունների համար): Այս ընթացքում կարող են այլ հոդվածներ հորինել: Ի դեպ, մարտին կլինեմ Ֆրանսիայում՝ Լիոնում, Ինտերպոլի գլխավոր գրասենյակում, որտեղ կբարձրացնեմ Ադրբեջանի կողմից այլախոհների և ազատ մամուլի դեմ այդ միջազգային կազմակերպության գործիքներն անօրինական օգտագործելու թեման»,- գրել է բլոգերը: |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
16520:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
22617:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18417:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15317:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24216:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
26916:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
34215:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20414:54
