«Հուսով եմ, որ նա 18,5 մլն դոլար նվիրելով չի ազատվի պատասխանատվությունից». Էդմոն Մարուքյան
![]() 1213 Երեքշաբթի, 19 փետրվարի, 2019 թ., 14:35 ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Դեռևս 2018-ի հունիսին էի արտահայտվել, որ ՊԵԿ նախկին նախագահ, ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանն ԱԱԾ֊ին բան ունի պատմելու... Օրեր առաջ տեղեկություն հրապարակվեց մամուլում, որ իմ հայտարարությունից հետո մոտ 8 ամիս անց Գագիկ Խաչատրյանը հրավիրվել է ԱԱԾ։ Կարծում եմ՝ նա, ՀՀ քաղաքացիների ընկալման մեջ, որպես ամենաթալանչի պաշտոնյա, ՀՀ ընդդիմության կողմից թալանի մեջ ամենաշատ մեղադրված պաշտոնյա, պետության հաշվին միալիարդատեր դարձած մարդ, պետք է առաջին պատասխան տվողներից լիներ և վաղուց գտնվեր անազատության մեջ՝ պետության հաշվին միլիարդատեր դառնալու համար։ Հուսով եմ, որ նա 18,5 միլիոն դոլար նվիրելով չի ազատվի պատասխանատվությունից և հրապարակային, բաց ու թափանցիկ քննության արդյունքում պետությանը կվերադարձնի թալանածը և համապատասխան տարիներով պատիժ կկրի համապատասխան քրեակատարողական հիմնարկում համապատասխան խստացված ռեժիմով։ Կարծում եմ՝ եթե, Գագիկ Խաչատրյանի թալանածը վերածենք արկղերով տուշոնկաների, ապա այդ արկղերը կծածկեն Հարավային Կովկասի ողջ աշխարհագրական տարածքը»։ |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
146Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
217Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
254Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
210Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
280Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
310Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
378Երեկ, 15:22
