ԵԱՀԿ նախագահը մարտին կայցելի Երևան և Բաքու՝ քննարկելու ԼՂ հիմնախնդրին առնչվող հարցեր
![]() 1462 Երեքշաբթի, 19 փետրվարի, 2019 թ., 15:50 ԵԱՀԿ գործող նախագահ, Սլովակիայի ԱԳՆ ղեկավար Միրոսլավ Լայչակը հայտնել է, որ մարտին կայցելի Երևան և Բաքու՝ քննարկելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանն առնչվող հարցեր, հաղորդում է «РИА Новости»-ն: «Պատրաստվում եմ մարտի առաջին կեսին այցելել Բաքու և Երևան՝ ԼՂ հիմնախնդրին առնչվող հարցերի քննարկման համար: Հայաստանից և Ադրբեջանից հրավեր եմ ստացել»,- ասել է նա ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններից հետո: Նա նշել է, որ Սլովակիան աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին: Լայչակն ընդգծել է, որ Հայաստանում ընտրություններից հետո նոր իրավիճակ է ստեղծվել, և որ «կառավարությունը հզոր մանդատ է ստեցել, և որի հետ հույսեր են կապում»: «Մեր նպատակը Մինսկի գործընթացին աջակցելն է»,- նշել է դիվանագետը: Իր հերթին, Լավրովն ասել է, որ ռուս, ֆրանսիացի և ամերիկացի համանախագահները սերտ համագործակցում են ԵԱՀԿ-ի հետ: «Նրանք արդեն հանդիպել են Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների, արտաքին գործերի նախարարների հետ, նոր շփումներ են նախապատրաստվում: Հաշվի առնելով այն, որ կառավարությունը ձևավորվել է, որոշակի ժամանակ կպահանջվի՝ հասկանալու համար, թե որքան ինտենսիվ է ընթանում կարգավորման գործընթացը»,- ասել է Լավրովը: |

«Վաշինգթոնյան ներտեսակային կանիբալիզմին հետևելը ավելի հետաքրքիր է, քան մեր նախընտրական շրջիկ կրկեսը». Սուրեն Սահակյան
3603:06
«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
170Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
234Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
280Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
220Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
177Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
300Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
333Երեկ, 16:09
