«Առաջարկում եմ ձևավորել պատգամավորական խումբ՝ Սիրիա մեկնելու նպատակով». Արման Բաբաջանյան
![]() 997 Չորեքշաբթի, 20 փետրվարի, 2019 թ., 14:20 ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Առաջարկում եմ ձևավորել պատգամավորական խումբ՝ Սիրիա մեկնելու նպատակով. փետրվարի 8-ից հայկական հումանիտար առաքելությունը գտնվում է Սիրիայի Արաբական Հանրապետությունում։ Հայաստանի կողմից Սիրիա առաքելություն ուղարկելու քայլն արժանացավ հակասական, իրարամերժ գնահատականների՝ ներառելով արտաքին քաղաքական ամենատարբեր շերտեր։ Այդ գնահատականների, հայտարարությունների ու կարծիքների հորձանուտում երկրորդական պլան մղվեցին բուն առաքելության ներկայացուցիչների՝ խմբի 83 անդամների անվտանգությանն առնչվող հարցերը։ Դրան զուգահեռ մենք ունենք նաև սիրիահայ համայնքի անվտանգության խնդիրները, որոնք առկա էին ինչպես առաքելության ուղարկումից առաջ, այնպես էլ այսօր։ Այս խնդիրներով պայմանավորված՝ ես, որպես ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր, առաջարկում եմ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների և պաշտպանության ու անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անդամներից ձևավորել պատգամավորական խումբ՝ Սիրիա մեկնելու, մեր առաքելության անդամներին հանդիպելու և տեղում նրանց խնդիրներին ծանոթանալու նպատակով։ Առաջարկս պահանջվող ընթացակարգերով կհասցեագրեմ նաև ԱԺ նախագահին և համապատասխան հանձնաժողովներին»։ |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
146Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
217Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
254Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
210Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
280Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
310Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
378Երեկ, 15:22
