Բրազիլիայի կառնավալին հազարավոր մարդիկ «Կեցցե Հայաստան» կվանկարկեն. Սիբիլը հայկական շքերթի հյուրն է
![]() 647 Չորեքշաբթի, 20 փետրվարի, 2019 թ., 19:50 Պոլսահայ երգչուհի Սիբիլը կմասնակցի 2019 թվականի Բրազիլիայի կառնավալի ընթացքում Հայաստանին նվիրված միջոցառումներին: Պոլսահայ երգչուհին պաշտոնապես հրավիրված է մասնակցելու Կառնավալին: Նա կլինի այն կառքում, որը կգլխավորի հայկական շքերթը։ Ներկայումս երգչուհին Սան Պաուլոյում է, որտեղ մասնակցում է միջոցառման փորձերին: Մարտի 2-ին կայանալիք միջոցառման նախաձեռնողը Սամբայի ավանդական և կարևորագույն դպրոցներից մեկը՝ Սան Պաուլոյի «Ոսկե վարդեր» (Rosas de Ouro) խումբն է: Շքերթը կրելու է «Կեցցե Հայաստանը» խորագիրը: Ներկայացվելու է Հայաստանի մշակույթն ու պատմությունը: Միջոցառումը հեռարձակվելու է 200-ից ավելի երկրներում: «Ermenihaber.am»-ի հետ զրույցում երգչուհին պատմեց, որ Բրազիլիայից դուրս ապրող առաջին հայն է, ով պաշտոնապես հրավիրված է կառնավալին: «Ինձ համար շատ հուզիչ է այստեղ գտնվել: Հազարավոր մարդիկ հայկական տարազներ են կրելու և «Կեցցե Հայաստան» են վանկարկելու: Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում: Աղբյուրը` ermenihaber.am |

«Նաիրյան» վոկալ անսամբլը ներկայացրել է նոր մշակում՝ «Հինչս գիդացալ»
37126.02.2026, 22:33
Մահացել է Նատալյա Կլիմովան
53426.02.2026, 13:15
«Վերսալի պալատի ղեկավարը կարող է նշանակվել Լուվրի տնօրեն»․ #LeParisien
105925.02.2026, 14:55
Մահացել է Իրինա Շևչուկը
96524.02.2026, 16:33
«Ադրբեջանն ավերել է Արցախի Մարտունի քաղաքի հուշահամալիրը»․ Արտակ Մկրտչյան
53924.02.2026, 13:18
«Այս նախագիծը մտնում է եկեղեցու նկատմամբ սանձազերծված նվաստացման գործընթացի մեջ». Լիլիթ Գալստյան (տեսանյութ)
48824.02.2026, 12:24
Մահացել է Օլգա Գաբայանը
50523.02.2026, 15:30
«Եթե ունենայինք Թումանյանի ընկալումը, էս օրին չէինք լինի»․ Դավիթ Մշեցի
66621.02.2026, 00:42
