ԵՊՀ-ում տեղի ունեցավ «Գիտական Արցախ» պարբերականի շնորհանդեսը
![]() 593 Չորեքշաբթի, 20 փետրվարի, 2019 թ., 22:10 ԵՊՀ գիտխորհրդի նիստերի դահլիճում այսօր տեղի ունեցավ «Գիտական Արցախ» պարբերականի շնորհանդեսը: ԵՊՀ գիտական խորհրդի քարտուղար, Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի դոցենտ Մենուա Սողոմոնյանը, ողջունելով ներկաներին, ասաց, որ տեղի է ունենում համալսարանական գիտամշակութային կարևոր իրադարձություն՝ «Արցախի երիտասարդ գիտնականների և մասնագետների միավորում» ՀԿ-ի և ԵՊՀ-ի կողմից հրատարակվող «Գիտական Արցախ» պարբերականի շնորհանդեսը: «Պետք է նշեմ, որ ԵՊՀ-ն սերտորեն համագործակցում է «Արցախի երիտասարդ գիտնականների և մասնագետների միավորման» հետ: Այս ընթացքում հասցրել ենք համատեղ շատ միջոցառումներ անցկացնել»,- ասաց Մ. Սողոմոնյանը: Մենուա Սողոմոնյանը պատմեց Արցախում սեպտեմբերին տեղի ունեցած առաջին միջոցառման՝ երիտասարդական գիտաժողովի մասին, որը նվիրված էր Հայոց պետականության հիմնախնդիրներին: «ԵՊՀ դասախոսներն ու ուսանողներն իրենց ակտիվ մասնակցությունն ունեցան այդ գիտաժողովին, և ուրախալի է, որ ԵՊՀ գիտական խորհրդի՝ նոյեմբերի 29-ին տեղի ունեցած նիստում հրատարակության երաշխավորեց «Գիտական Արցախ» պարբերականը, որն իր մեջ ներառում է այդ գիտաժողովի լավագույն հոդվածները», - հավելեց պարոն Սողոմոնյանը: Այնուհետև ելույթով հանդես եկավ ԱԵԳՄՄ-ի նախագահ Ավետիք Հարությունյանը, որը նախ շնորհակալություն հայտնեց ԵՊՀ ղեկավարությանը՝ ցուցաբերած աջակցության և համատեղ իրականացված աշխատանքների համար, ապա հակիրճ ներկայացրեց ԱԵԳՄՄ-ի գործունեությունը, կազմակերպած միջոցառումները, ինչպես նաև «Գիտական Արցախ» հանդեսի բովանդակությունն ու խմբագրական կազմը, որի մեջ ներառված են և՛ արցախցի, և՛ օտարերկրացի գիտնականներ: ««Գիտական Արցախ» պարբերականի խմբագրությամբ զբաղված օտարերկրացի գիտնականները, որոնց հոդվածները նույնպես տպագրվել են այս պարբերականում, հնարավորություն են ունեցել այդ ընթացքում Արցախը ճանաչելու նաև իր ակադեմիական ներուժով»,- նշեց Ավետիք Հարությունյանը: Պարբերականի խմբագրական խորհրդի նախագահն է եղել ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը: Միջոցառման ընթացքում ելույթով հանդես եկան նաև խմբագրական խորհրդի մի քանի անդամներ և հոդվածագիրներ: |

«Նաիրյան» վոկալ անսամբլը ներկայացրել է նոր մշակում՝ «Հինչս գիդացալ»
37126.02.2026, 22:33
Մահացել է Նատալյա Կլիմովան
53426.02.2026, 13:15
«Վերսալի պալատի ղեկավարը կարող է նշանակվել Լուվրի տնօրեն»․ #LeParisien
105925.02.2026, 14:55
Մահացել է Իրինա Շևչուկը
96524.02.2026, 16:33
«Ադրբեջանն ավերել է Արցախի Մարտունի քաղաքի հուշահամալիրը»․ Արտակ Մկրտչյան
53924.02.2026, 13:18
«Այս նախագիծը մտնում է եկեղեցու նկատմամբ սանձազերծված նվաստացման գործընթացի մեջ». Լիլիթ Գալստյան (տեսանյութ)
48824.02.2026, 12:24
Մահացել է Օլգա Գաբայանը
50523.02.2026, 15:30
«Եթե ունենայինք Թումանյանի ընկալումը, էս օրին չէինք լինի»․ Դավիթ Մշեցի
66621.02.2026, 00:42
