«Ցանկացած փորձ կկասեցվի ասֆալտին պառկեցնելով, պատերին տալով կամ այլ միջոցներով». ՀՀ վարչապետ
![]() 979 Հինգշաբթի, 21 փետրվարի, 2019 թ., 11:55 Կառավարությունն այսօրվա նիստում որոշում կայացրեց դատավորներին և Բարձրագույն դատական խորհրդի անդամներին ներառել սոցիալական փաթեթի շահառուների շրջանակում։ «Մեր դատական համակարգում կան խնդիրներ ու գիտենք կառավարության վերաբերմունքն այդ համակարգի անկախության նկատմամբ: Համոզված ենք, որ դատական համակարգի 100 տոկոսով անկախությունը կարևոր է»,- հայտարարեց ՀՀ վարչապետը՝ հավելելով, որ մի կողմից պետք է խստորեն պայքարել կոռուպցիայի, կամայական որոշումների դեմ, մյուս կողմից՝ քայլեր ձեռնարկել, որ ապօրինի որոշումների ծագման սոցիալական բաղադրիչը հնարավորինս նվազեցվի: Ն. Փաշինյանն ընդգծեց, որ ՀՀ կառավարության խնդիրն է՝ գործել հեղափոխության բերած արժեքների տրամաբանության, օրենքների ու Սահմանադրության շրջանակում. «Հեղափոխությունը հոկտեմբերյան սոցիալիստական մեծ հեղափոխությունը չէ, որտեղ հաղթողները պատկերի տակ գնդակահում են պարտվողներին, բաժանում են սպիտակների ու կարմիների, մեր դեպքում սևերի ու սպիտակների (ժպտում է-խմբ.), սա սիրո ու համերաշխության հեղափոխություն է ու ամեն մեկը պետք է փոխվելու, արժեքային նոր համակարգ որդեգրելու շանս ունենա, բայց նախահեղափոխական արժեքները շանս չունեն վերակենդանանալու: Ես՝ որպես ՀՀ վարչապետ, դա համարում եմ իմ անձնական պարտավորությունը և այդ արժեքների վերակենդանացման ցանկացած փորձ կկասեցվի ամենախիստ ձևով՝ լինի ասֆալտին պառկեցնելով, պատերին տալով կամ օրինական այլ միջոցներով»,- շեշտեց Փաշինյանը: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
146Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
217Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
254Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
210Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
280Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
310Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
378Երեկ, 15:22
