Արթուր Վանեցյանը՝ Սեդրակ Քոչարյանի հայտարարության և Տեր-Պետրոսյանի գործունեության հետ կապված ստուգումներ անցկացնելու մասին
![]() 1042 Հինգշաբթի, 21 փետրվարի, 2019 թ., 14:55 Լրագրողների հետ զրույցում ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանն անդրադառնալով Սեդրակ Քոչարյանի՝ 2rd.am-ի հետ զրույցին, որտեղ վերջինը նշել էր, որ իրենց ընտանիքն իշխանությունների կողմից քաղաքական հետապնդումների և և ճնշումների է ենթարկվում, որի համար պատրաստվում է դատի տալ, ասաց, որ դատի տալը ցանկացած քաղաքացու իրավունքն է, և թող դատարանը որոշի՝ մեղավո՞ր են իրենք, թե՞ ոչ: «Այդ գործի հետ կապված մեր հաղորդագրությունը դուք տեսել եք, ամեն ինչ օբյեկտիվ և հանգամանորեն ներկայացրել ենք»,- շարունակեց Վանեցյանը՝ նշելով, որ անմեղության կանխավարկածը չի խախտվել: ԱԱԾ տնօրենը խնդրեց նաև չանձնավորել Ռոբերտ Քոչարյանի հետ կապված գործը և չսևեռվել Քոչարյանի ընտանիքի վրա. «Ես նրանց ընտանիք դեմ որևէ անձնական հարց չունեմ, Քոչարյանի ընտանիքն ինձ որևէ բան չի արել: Ռ. Քոչարյանը եղել է ՀՀ երկրորդ նախագահը, իր գործունության ընթացքում ունեցել է շատ դրական ներդրում...: Այն, ինչ տեղի է ունենում՝ մեր աշխատանքն է, որի արդյունքում ի հայտ են եկել հանգամանքներ, որոնց անփոփումը բերել է նրան, որ կա հանցակազմ և հարուցվել է քրեական գործ»,- ասաց Վանեցյանը: Իսկ թե Լևոն Տեր-Պետրոյանի հետ կապված՝ հնարավո՞ր են նույնպես լինեն ստուգումներ, ուսումնասիրություններ՝ իր ղեկավարաման տարիների ժամանակահատվածում և աղմկտոտ բացահայտումներ ի հայտ գան, Ա. Վանեցյանը հավաստիացրեց, որ իրենց ոչինչ չի կաշկանդում նման ուսումնասիրություններ անել. «Եթե լինեն համապատասխան փաստեր, հանցակազմ, իհարկե, կլինեն նաև ուսումնասիրություններ»,- ասաց նա: |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
16520:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
22617:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18417:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15317:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24216:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
26916:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
34215:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20414:54
