«Առաջիկայում ականատես կլինենք Հայաստանի երեք նախագահների հանդիպմանը՝ դատարանում». Նորայր Նորիկյան
![]() 1053 Ուրբաթ, 22 փետրվարի, 2019 թ., 12:05 Փաստաբան Նորայր Նորիկյանը երեկ ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Որքան հիշում եմ, անկախության Հայաստանի ողջ ժամանակաշրջանում այդպես էլ տեղի չունեցավ որևէ իրադարձություն կամ միջոցառում, որին միաժամանակ մասնակցեին Հայաստանի երեք նախագահները: Միայն ժամանակն ու պատմությունը կարող են լավագույնս գնահատել, թե այս իրողությունը լա՞վ էր, թե՞ վատ, ճի՞շտ էր, թե՞ սխալ: Բնականաբար, նախագահներից յուրաքանչյուրն ունեցել է իր դիրքորոշումն ու ծանրակշիռ հիմնավորումը՝ մյուս երկու նախագահների հետ նույն հարթակում չգտնվելու կամ որևէ շփում չունենալու համար: Բայց, այդուհանդերձ, եկե՛ք խոստովանենք, որ մեզանից յուրաքանչյուրը թաքուն նախանձով է ականատես եղել, թե ինչպես են Ամերիկայի տարբեր ժամանակների նախագահներ միասին մասնակցում իրենց երկրի կարևորագույն միջոցառումներին: Սա խոսում է այդ երկրի հասունության, պետական մտածողության գոյության և առհասարակ, պետության ու ժողովորդի նկատմամբ ունեցած հարգանքի մասին: Այսպիսի դեպքերում մենք իսկապես օրիգինալ ենք, բացառիկ մեր տեսակով ու բնույթով: Առաջիկայում մենք ականատես կլինենք Հայաստանի երեք նախագահների միաժամանակյա հանդիպմանը՝ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ: Նրանցից երկուսը հանդես կգան վկայի կարգավիճակում, մեկը՝ ամբաստանյալի: Սա մեր պատմությունն է, մեր պետության ու ժողովրդի պատմությունը»: |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
16520:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
22617:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18417:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15317:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24216:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
26916:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
34215:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20414:54
