«Փաշինյանը չզիջեց. ՀԱՊԿ-ը մեկ տարի կմնա առանց գլխավոր քարտուղարի». Коммерсант
![]() 1176 Ուրբաթ, 22 փետրվարի, 2019 թ., 12:30 Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) մոտակա մեկ տարում կմնա առանց գլխավոր քարտուղարի, գրում է «Коммерсант»-ը: «Ակնկալում ենք գլխավոր քարտուղարի նշանակում հաջորդ տարի: Կազմակերպությունում ընդհարում չկա, աշխատում ենք ծրագրին համապատասխան»,- պարբերականը մեջբերում է քարտուղարությունում իր աղբյուրի խոսքը: Պարբերականը նշում է, որ գլխավոր քարտուղարի նշանակման հարցը գրեթե անհնարին է դարձել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի անզիջողականության պատճառով: Հաղորդվում է նաև, որ Երևանը կողմ է կազմակերպության իրավական հիմքի փոփոխությանը, մասնավորապես, ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի փոփոխության կանոնների հարցում: Նշենք, որ Բելառուսի թեկնածու Ստանիսլավ Զասին աջակցում են կազմակերպության 6 պետություններից 5-ը (Բելառուս, Ղազախստան, Ղրղզստան, Ռուսաստան և Տաջիկստան): Զասին չէր ընդունել միայն Հայաստանի վարչապետը: Հավելենք, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնակատարի պարտականությունները կշարունակի կատարել Վալերի Սեմերիկովը: Ավելի վաղ Բելառուսում հույս էին հայտնել, որ Նիկոլ Փաշինյանը կհանդիպի իր թեկնածուի հետ: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
1522:48
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
20020:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24117:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20217:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
16517:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26016:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
29016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
36315:22
