«Ի՞նչ կապ ունի այստեղ Ռուսաստանը». Զախարովան ընդհատել է ադրբեջանցի լրագրողին
![]() 1329 Շաբաթ, 23 փետրվարի, 2019 թ., 10:55 Մոսկվայում երեկ կայացած ճեպազրույցի ժամանակ ադրբեջանցի լրագրողը ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովային հարց է ուղղել Մոսկվայում «Լազարյան ակումբի» անցկացման մասին, որին, նրա խոսքով, կմասնակցեն «Ադրեբջանի օկուպացված տարածքների անջատողական ռեժիմի» ղեկավարները: Նա փորձել է ֆորումի անցկացումը կապել նրա հետ, որ Ռուսաստանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր է, սակայն Զախարովան ընդհատել է նրան: «Սպասեք: Ի՞նչ կապ ունի այստեղ Ռուսաստանը, ի՞նչ կապ ունեն այդ գործառույթն ու ֆորումը: Ինչպե՞ս եք դուք կապ տեսնում այդ երկու երևույթի միջև: Անշուշտ, Ռուսաստանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր է և պաշտոնական մակարդակով կատարում է իր առջև դրված պարտավորությունները: Մոսկվայում տարբեր թեմաներով հարյուրավոր ֆորումներ են անցկացվում: Եթե ունեք տեղեկություն, որ դրանցում մասնակցում են պաշտոնական անձինք, տեղյակ պահեք ինձ, և ես կփորձեմ ճշտել»,- ասել է Զախարովան: Նա նաև հավելել է, որ Ռուսաստանի օրենսդրությամբ ամրագրված է, որ ոչ կառավարական կազմակերպություններն ու քաղաքացիական հանրությունը կարող են միջոցառումներ անցկացնել: Ադրբեջանցի լրագրողի հարցը՝ 1 ժամ 37-րդ րոպեից: |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
18120:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
23217:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
19617:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15917:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24916:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
28016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
35315:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20814:54
