«Խաղաղության նախապատրաստման մասին հայտարարությունները բանակցությունների արդյունք են». Մոդեստ Կոլերով
![]() 1491 Շաբաթ, 23 փետրվարի, 2019 թ., 15:15 ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների, ինչպես նաև ԵԱՀԿ և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարների դրական գնահատականը Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացին ակտիվացրել է երկու երկրի բնակիչներին խաղաղության նախապատրաստելու թեմայով տարբեր քննարկումները: Այս հարցում Rusarminfo-ին տված հարցազրույցում իր կարծիքն է հայտնել «Регнум» լրատվականի խմբագիր, Ռուսաստանի առաջին կարգի պետական խորհրդական, քաղաքական վերլուծաբան Մոդեստ Կոլերովը: «Մինչ վերջերս Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման շուրջ բանակցությունները կամ խորհրդակցությունները կտրուկ ակտիվացրել էին Հայաստանի նոր իշխանությունները: Եվ միայն Հայաստանի իշխանությունների այն հայտարարությունից հետո, որ իրենք կարգավորման բանակցություններ չեն վարում, կասկածի տակ է դնում գործընթացը: Փաշինյանի ողջ քաղաքականությունը գլոբալ կարգավորման քաղաքանություն է, այդ իսկ պատճառով միջնորդների ներկայացուցիչներն իրերն իրենց անունով են կոչել»,- ասել է նա: Կոլերովի կարծիքով՝ խաղաղության նախապատրաստման մասին հայտարարությունը չի արվել արտաքին ազդեցության ներքո, այլ բանակցությունների արդյունք է: «Փաշինյան-Ալիև և Մնացականյան-Մամեդյարով՝ խաղաղության նախապատրաստման մասին հայտարարությունները բանակցային գործընթացի հստակ անվանումն են: Այսինքն, ինչո՞ւ են նրանք հանդիպում, եթե խաղաղություն չեն նախապատրաստում»,- նշել է Կոլերովը: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
129Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
216Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
253Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
209Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
273Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
306Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
375Երեկ, 15:22
