Տավուշի ջրամբարից դուրս է բերվել պայմանագրային զինծառայողի դին
667 Կիրակի, 24 փետրվարի, 2019 թ., 16:05 Այսօր՝ փետրվարի 24-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 14:00-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կատավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բերդ-Այգեպար ավտոճանապարհի 2-րդ կմ հատվածում գտնվող Տավուշի ջրամբարում ավտոմեքենա է ընկել: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ջրամբարից դուրս է բերվել տղամարդու դի: Ըստ աղբյուրի՝ ВАЗ 2107 մակնիշի մեքենայից հանել են ՀՀ ՊՆ N զորամասում որպես պայմանագրային զինծառայող ծառայողի դին: Փրկարարները փորձում են հատուկ տեխնիկա բերել դեպքի վայր, որպեսզի ավտոմեքենան դուրս բերեն ջարամբարից: Ոստիկանությունն ու զինվորական քննչական վարչությունը պարզում են մահացածի ինքնությունը: Ոստիկանները հայտնաբերել են նաև բախման վայրը, որտեղ ակնհայտ երևում է, որ վարորդը ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթբետոնե արգելապատնեշներին և հայտնվել ջրամբարում: |
«Վկայի կարգավիճակով ներկայացել է քննչական, գցել են, գլուխը հարվածել այստեղ ու այնտեղ»․ Վահան Հովհաննիսյան (տեսանյութ)
7714:36Խոշտանգման հետևանքները՝ Շենգավիթի քննչական բաժնում․ փաստաբանն ահազանգում է (տեսանյութ)
7113:54«Ուկրաինայի ԶՈւ-ն իրեն է վերագրել Տու-22Մ3-ի ոչնչացումը»․ Օլեշչուկ
17912:00Ռուսաստանը զանգվածային հարված է հասցրել Ուկրաինային․ կան զոհեր և վիրավորներ (լուսանկար)
21110:36Ստավրոպոլում Տու-22Մ3 ռմբակոծիչ է կործանվել (տեսանյութ)
17609:54Մահվան ելքով վրաերթ՝ Երևանում
12209:48Մահվան ելքով վրաերթ՝ Երևանում․ փախուստի դիմած վարորդը հայտնաբերվել է
157Երեկ, 23:48«Զգացի, որ էդ երեխան չէր կարողանում ղեկը շարժել, ոչ մի բանը չէր աշխատում». «Ուրալ»-ի վթարից վիրավորված կին
210Երեկ, 21:48