«Մենք չենք հապաղելու և, ինչո՞ւ ոչ, հարձակվելու ենք». Դավիթ Տոնոյան
![]() 983 Երեքշաբթի, 26 փետրվարի, 2019 թ., 12:10 Հայաստանն այնպիսի ձեռքբերումներ է իրականացնում, որ հակառակորդների նկրտումները չեզոքացնելու հնարավորություն տա: Այս մասին երեկ Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը: Խոսելով ուժերի հավասարակշռության մասին, նախարարն ասել է. «Մենք ո՛չ քաղաքական, ո՛չ ժողովրդագրական, ո՛չ տնտեսական առումով չենք կարող Ադրբեջանի հետ հավասար լինել, մենք ավելի շատ ուշադրություն ենք դարձնելու որակական խնդիրներին»: «Պաշտպանվող բանակը միշտ պարտություն է կրում: Մենք չենք պատրաստվում մնալ պաշտպանական դիրքերում: Եթե ռազմական գործողությունները վերսկսվեն, մենք չենք հապաղելու և, ինչո՞ւ ոչ, հարձակվելու ենք»,- նշել է պաշտպանության նախարարը: «Գաղտնիք է»,- ասել է Դ. Տոնոյանը՝ պատասխանելով Ռուսաստանից սպառազինություն գնելու համար նոր վարկ վերցնելու մասին հարցին: Խոսելով Սիրիա մարդասիրական առաքելություն ուղարկելու թեմայի մասին, Դավիթ Տոնոյանն ասել է. «Այս մարդասիրական օգնությունը, ևս մեկ անգամ կրկնեմ, ցանկացած երկրում օրինաչափ է: Այս կամ այն երկրի արձագանքը, դրական թե բացասական, իհարկե, ժամանակի խնդիր է, ամեն ինչ կկարգավորվի: Մեր գործողությունը միայն մարդասիրական է»: Մարտի 1-ի իրադարձությունների մասին խոսելիս, նախարարն ասել է, որ զինված ուժերը պետք է ապաքաղաքական մարմին լինեն: Հարցին, թե արդյո՞ք բանակը երաշխավորված է, և չի լինի այնպիսի իրավիճակ, որ զորքերը մտնեն Երևան, նախարարը պատասխանել է. «Նախ երաշխավորված է օրենսդրությամբ, սահմանադրությամբ: Զինված ուժերը պետք է ապաքաղաքական լինեն: Շատ շնորհակալ եմ, որ պարոն վարչապետը ևս համակարծիք է ինձ հետ»: «Զինված ուժերը, այո, օգտագործվել են: Քանի որ այժմ նախաքննություն փուլն ավարտվել է, մտնում ենք դատաքննության փուլ, կխուսափեմ որևէ գնահատական տալուց, բայց այն, որ զինված ուժերը ներկա են եղել և օգտագործվել են, դա փաստ է»,- ասել է Դավիթ Տոնոյանը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյո՞ք Մարտի 1-ին զինված ուժերը մասնակցություն ունեցել են: |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
18120:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
23217:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
19617:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15917:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24916:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
28016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
35315:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20814:54
