«Ես ինքս ինձ ճանաչում եմ որպես հզոր ազգի զավակ». այսօր Վարդան Պետրոսյանի ծննդյան օրն է
![]() 561 Չորեքշաբթի, 27 փետրվարի, 2019 թ., 10:50 «Քաղաքականյությունը մարդկանց դարձնում է միմյանց գզելու պատրաստ կատաղած շներ, իսկ արվեստը մարդու մեջ մարդուն է արթնացնում: Վարդան Պետրոսյան Դերասան, սցենարիստ, կատակերգու Վարդան Պետրոսյանն այսօր դառնում է 60 տարեկան: Նա ծնվել է գիտնականի ընտանիքում՝ 1959 թ., փետրվարի 27-ին։ Մանկությունն անցել է Երևանի կենտրոնում՝ Խանջյան փողոցում գտնվող հայրական բնակարանում։ Սովորել է Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստական ուսումնարանում, որից հետո Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտի դիզայնի բաժնում։ 1988 թ. Վահրամ Սահակյանի հետ ստեղծել է Երիտասարդ Ոզնիներ թատրոնը, որն, այնուհետև վերանվանվելով «Ոզնիներ», առաջին հայկական ոչ պետական երիտասարդական թատրոնն էր։ 1992 թ. բնակվում է Փարիզում՝ հանդես գալով սեփական հեղինակային ներկայացումներով, ինչպես նաև, որպես դերասան մասնակցել է ֆրանսիացի ռեժիսոր Ռոբեր Օսեյնի բեմադրություններում: «Ես ինքս ինձ ճանաչում եմ որպես հզոր ազգի զավակ: Որտե՞ղ է դրսում տեր փնտրող փոքր, բայց հզոր ազգի արժանապատվությունը»,- հարցազրույցներից մեկում ասել է դերասանը՝ նշելով, որ հայ ժողովուրդն արտագաղթում է բարոյական սովի պատճառով: «Հայ բեմն ինձ թույլ է տալիս այն, ինչ երբեք ու ոչ ոքի»: Վարդան Պետրոսյանը հյուրախաղերով հանդես է եկել մի շարք երկրներում: 2009 թ. Երևանում հանդես է եկել իր նոր գեղանկարչական աշխատանքների ցուցահանդեսով: Նվագում է բազմաթիվ երաժշտական գործիքների վրա՝ դաշնամուր, կիթառ, բաս, շեփոր, շրթհարմոն, շվիկ: 2012թ. հրատարակել է «Օրեր, գույներ, ճակատագիր» խորագրով ինքնակենսագրականը, որտեղ ներկայացված է հեղինակի գեղանկարչական աշխատանքներն ու բանաստեղծությունները: |

«Նաիրյան» վոկալ անսամբլը ներկայացրել է նոր մշակում՝ «Հինչս գիդացալ»
356Երեկ, 22:33
Մահացել է Նատալյա Կլիմովան
522Երեկ, 13:15
«Վերսալի պալատի ղեկավարը կարող է նշանակվել Լուվրի տնօրեն»․ #LeParisien
104025.02.2026, 14:55
Մահացել է Իրինա Շևչուկը
95024.02.2026, 16:33
«Ադրբեջանն ավերել է Արցախի Մարտունի քաղաքի հուշահամալիրը»․ Արտակ Մկրտչյան
53324.02.2026, 13:18
«Այս նախագիծը մտնում է եկեղեցու նկատմամբ սանձազերծված նվաստացման գործընթացի մեջ». Լիլիթ Գալստյան (տեսանյութ)
48424.02.2026, 12:24
Մահացել է Օլգա Գաբայանը
50023.02.2026, 15:30
«Եթե ունենայինք Թումանյանի ընկալումը, էս օրին չէինք լինի»․ Դավիթ Մշեցի
66321.02.2026, 00:42

