Մոսկվայում փորձել են այրել մի քանի տոննա եվրո

«Ֆոնտանկա»-ն հաղորդում է, որ Մոսկվայի պահեստային տարածքներից մեկում փորձել են հրկիզել մի քանի տոննա թղթադրամները: Ըստ աղբյուրի՝ հունվարի վերջին այնտեղ են տեղափոխել մի քանի տոննա եվրո: Այն բարձելու համար անհայտ անձինք օգտագործել են վերամբարձ մանիպուլյատոր:
Փողի բլուրը փորձել են այրել մի քանի տեղերից, սակայն մտահղացումը չի իրագործվել, գումարի մեծ մասը մնացել է անվնաս:
Ըստ որոշ չճշտված լուրերի՝ փողերի այրման գործընթացը կապ ունի ռուս պատգամավոր Ռաուֆ Արաշուկովի ձերբակալման հետ: Հիշեցնեք, որ նրան հենց Դաշնային խորհրդի նիստից ձերբակալել են հունվարի 30-ին: Ըստ հետաքննության՝ նա հանցակցել է «Ադիգե Խասե» երիտասարդական շարժման առաջնորդ և Կարաչևո-Չերկեսիայի վարչապետի պաշտոնի հավակնոդ Ֆրալ Շեբզուխովի սպանությանը 2010 թվականին:
Ավելի ուշ 30 միլիարդ ռուբլու գազի հափշտակության մեղադրանքով ձերբակալվել է սենատորի հայրը՝ Ռաուլ Արաշուկովը, ինչպես նաև նրանց այլ հարազատներ:

Քարի լիճ տանող ավտոճանապարհը փակ է, Լարսը՝ բաց
3209:42
Իսրայելը մտադիր է աստիճանաբար հրաժարվել ԱՄՆ-ի ռազմական օգնությունից
9509:13
Սպասվում է առանց տեղումների եղանակ (լուսանկար)
5508:30
Վիկտոր Օրբանի եղբորը կալանավորել են
23500:01
«Չեմ հասկանում՝ ում վրա է նախկին ԱԽՔ-ը մունաթ գալիս». Անժելա Էլիբեգովա
143Երեկ, 23:36
«Արմեն Գրիգորյանը ճշգրտությամբ վերարտադրում է մեր թեզերը». Կարպիս Փաշոյան
135Երեկ, 23:06
Տաշքենդում տեղի է ունեցել Ադրբեջանի կողմից մտացածին «Արևմտյան Ադրբեջան»-ի մասին ուզբեկերեն գրքի շնորհանդեսը
140Երեկ, 21:48
Մոսկվան և Կիևը՝ Աբու Դաբիում կայացած բանակցությունների մասին
228Երեկ, 20:19