Նիկոլ Փաշինյանը հայտնել է Ալիևի հետ սպասվող «առանց օրակարգի» հանդիպման մասին
![]() 1014 Հինգշաբթի, 28 փետրվարի, 2019 թ., 11:35 Հայաստանի կառավարության առաջնային խնդիրներից մեկը բանակցային գործընթացում Ղարաբաղի սուբյեկտության բարձրացումն է: Այս մասին Թեհրանում հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Ադրբեջանի նախագահի հետ առանց օրակարգի հանդիպում տեղի կունենա, սակայն հանդիպման գլխավոր ուղղությունը կլինի բանակցային ձևաչափի քննարկումը: Ձևաչափի շուրջ դեռևս համաձայնության չենք հասել: Ես խոսում եմ Հայաստանի անունից, քանի որ ես Հայաստանի վարչապետն եմ: Ես չեմ խոսում Արցախի անունից, քանի որ Արցախն իր իշխանությունն ունի: Պետք է անենք ամեն ինչ, որպեսզի Ղարաբաղը բանակցային գործընթացում սուբյեկտության նոր մակարդակ ստանա»,- ասել է վարչապետը: Նշենք, որ Փաշինյան-Ալիև վերջին հանդիպումը կայացել է հունվարի 22-ին Դավոսի տնտեսական համաժողովի շրջանակում: |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
15220:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
21517:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18117:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15217:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
23416:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
25216:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
31515:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20314:54
