«Փաշինյանի այցն Իրան ոչ միայն հաջողված էր, այլ նաև օրինակելի». փորձագետներ
![]() 1000 Հինգշաբթի, 28 փետրվարի, 2019 թ., 15:50 ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն, ով պաշտոնական այցով Իրանում էր, Թեհրանում բանակցություններ վարեց Իրանի նախագահ Հասան Ռոհանիի հետ, ինչպես նաև հանդիպեց Իրանի հոգևոր առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեին: Բոլոր պաշտոնական և ոչ պաշտոնական չափանիշնեով այցը ոչ միայն հաջողված էր, նաև օրինակելի, գրում է Regnum-ը: Պարբերականը նշում է, որ հանդիպման ժամանակ քննարկվել է երկու երկրների միջև առևտրատնտեսական հարաբերությունները. առևտրաշրջանառությունն այժմ կազմում է 364 միլիոն դոլար: Պարբերականը նշում է, որ դա ռեկորդային ցուցանիշ է՝ 1991-ից ի վեր: Ամերիկյան EurasiaNet պարբերականն ավելի վաղ գրել էր, որ Իրանի դեմ ամերիկյան պատժամիջոցներից կշահի Ադրբեջանը, սակայն Հայաստանը կզարգացնի Իրանի հետ էներգետիկ ոլորտում համագործակցությունը: Փաշինյանի այցը, ինչպես նշում է Regnum-ը, կայացավ Իրանի համար բարդ ժամանակաշրջանում, այդ իսկ պատճառով պետք չէր սպասել, որ Իրանն ու Հայաստանը կոնկրետ հարցով համաձայնության կհասնեն, չնայած նրան, որ կողմերը հանդիպման ընթացքում տնտեսական ոլորտում որոշակի հեռանկարներ նշեցին: Պարբերականը նշում է, որ հատուկ ուշադրություն հատկացվեց Վրաստանի հետ եռակողմ և Ռուսաստանի հետ քառակողմ համագործակցությանը՝ էլեկտրաէներգիայի տարանցման ոլորտում, իր հերթին, Փաշինյանը՝ որպես ԵԱՏՄ մասնակից երկրի ղեկավար, նշեց Իրան-ԵԱՏՄ համաձայնագրի վավերացման կարևորությունը: Պարբերականի խոսքով՝ Հայաստանում Իրանի նկատմամբ թշնամական վերաբերմունք չկա, և պատահական չէ, որ Իրանում հայկական սփյուռքը պահպանում է լուրջ տնտեսական և քաղաքական ազդեցությունը, բացի այդ, Իրանը դեմ է Ղարաբաղում ռազմական գործողությունների վերսկսմանը: «Դժվար է ասել՝ ինչպես Ադրբեջանում կընդունեն Իրանի դիրքորոշումը»,- եզրափակում է պարբերականը: |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
16520:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
22617:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18417:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15317:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24216:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
26916:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
34215:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20414:54
