«2008թ. մարտի 1-ի միակ թիրախը ՀՀ քաղաքացին էր». Նիկոլ Փաշինյան
![]() 1064 Ուրբաթ, 01 մարտի, 2019 թ., 11:25 ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը քիչ առաջ ուղերձով հանդես եկավ Մարտի 1-ի դեպքերի կապակցությամբ: «Ուղիղ 11 տարի առաջ այս օրը Երևանի կենտրոնում արյուն հեղվեց. օրվա իշխանությունն ապօրինի ուժ կիրառեց խաղաղ ցուցարարների նկատմամբ, ինչի հետևանքով ՀՀ 8 քաղաքացիներ սպանվեցին, ևս 2 հոգի մահացավ ստացած վերքերից: Զոհերից 5-ը ստացել են հրազենային վնասվածներ, 3 հոգի՝ «Չերյոմուխա» 7-ի կիրառումից, 1 հոգի բեկորային վնասվածքից, 1-ը՝ բութ գործիքի հարվածից: Եվ հիմա հարկ եմ համարում արձանագրել, որ 2008-ի իշխող վերնախավի գործողությունների միակ թիրախը ՀՀ քաղաքացին էր, նրա իրավունքը, արժանապատվությունն ու ազատությունը»,- հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ շարունակելով. «2008թ. մարտի 1-ը, սակայն, այդ օրն առավոտյան ծագած երևույթ չէր, այլ երկար տարիներ ՀՀ-ին կեղեքող ապօրինությունների, կեղծիքների, քաղաքական սպանությունների, հետապնդումների ամենաթողության խտացված ժայթքում: Այսօր՝ 2019թ. մարտի 1-ին ուզում եմ արձանագրել, որ վերադարձ անցյալի բարքերին ու հարաբերություններին չի կարող լինել: ՀՀ-ն չի վերադառնալու կոռուպցիայի, քաղաքական հետապնդումների, բռնությունների, ամենաթողության, լկտիության ժամանակներին: Որպես ՀՀ ղեկավար՝ պետության անունից ներողություն եմ խնդրում բոլոր զոհերից: ՀՀ-ն իրավունքի ու արդարության, ճշմարտության ու արժեքների երկիր դարձնելն է մեր համատեղ առաքելությունը: Սա չի նշանակում՝ այսօրվա ՀՀ-ում չկան ապօրինությունների, կաշառքի ու բռնության դեպքեր, բայց յուրաքանչյուր քաղաքացի պետք է 100 տոկոսով վստահ լինի, որ վարչապետն ու կառավարությունը որևէ ապօրինության ոչ թե հովանավորն է, այլ՝ հակառակորդը»,- ասաց նա: Փաշինյանը հիշեցրեց ժամը 18:30-ին Ազատության հրապարակից դեպի Մյասնիկյանի արձան երթի մասին: |

«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
333Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
334Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
340Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
224Երեկ, 14:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
292Երեկ, 12:57
Չարլզ 3-րդը իրավապահ մարմիններին տրամադրել է հասանելիություն Էնդրյուի փաստաթղթերին
263Երեկ, 11:07
«Պուտինը միշտ անկեղծ է եղել ինձ հետ». Ուիթքոֆ
248Երեկ, 10:45
«Հուսով եմ՝ առաջիկա շաբաթներին լավ լուրեր կլսեք». Ուիթքոֆ
299Երեկ, 09:52
