«Մարտի 1-ի էջը վերջիվերջո ժողովուրդն է փակելու». Լևոն Տեր-Պետրոսյան (01.03.2010թ.)
![]() 1911 Ուրբաթ, 01 մարտի, 2019 թ., 14:15 Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթից մի հատված՝ 2010թ. մարտի 1-ի հանրահավաքում. «ՀՀ պաշտպանության նախարարի 2008թ. փետրվարի 23-ի ապօրինի հրամանի հրապարակումը վերջնականորեն ապացուցում է, որ այդ սպանդը սկզբից մինչև վերջ ծրագրել, կազմակերպել ու իրագործել են իշխանությունները, ինչն այլ բան, քան Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի կողմից իրականացված պետական հեղաշրջում չի կարելի անվանել։ Պատահական չէ, որ այդ հրամանն արդեն իսկ հատուկ ուշադրության է արժանացել Եւրոխորհրդի Խորհրդարանական Վեհաժողովում և, վստահ եմ, դեռ ունենալու է շատ լուրջ հետևանքներ։ Գալու է մի պահ, երբ միջազգային հանրության ձեռքում այն դառնալու է Սերժ Սարգսյանի լեգիտիմությունը կասկածի տակ դնելու ամենածանրակշիռ փաստարկը, իսկ Հաագայի դատարանում՝ Ռոբերտ Քոչարյանի դեմ հարուցվելիք քրեական գործի գլխավոր իրեղեն ապացույցը.... Մարտի 1-ի էջը դուք եք բացել, պարոնայք բռնազավթիչներ, բայց այդ էջը վերջիվերջո ժողովուրդն է փակելու։ Ամենևին չկասկածեք. երբ էլ լինի, ժողովուրդն է փակելու նաև հոկտեմբերի 27-ի ձեր բացած էջը.... Որքան էլ ավազակապետությունն իրեն ապահով զգա և որքան էլ ինքնավստահ ձևանա, միևնույն է, ժողովրդական ըմբոստության կուտակվող լիցքի և իր ուժերից վեր խնդիրների ճնշման ներքո, մեկ օրում փուլ է գալու, իսկ նրա առաջնորդին հոշոտելու են իր իսկ շրջապատի գիշատիչները»: Լուսանկարում առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն է՝ Ազատության հրապարակի շուրջօրյա խաղաղ ցույցերը բիրտ ուժի գործադրմամբ ցրելուց հետո՝ մեկուսացված ԱԱԾ աշխատակիցների կողմից: Մարտի 1, 2008թ., լուսաբաց: |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
16520:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
22617:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18417:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15317:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24216:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
26916:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
34215:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20414:54
