«Փաստորեն 1995, 1996, 1998, 1999, 2003, 2005, 2007, 2008, 2012, 2013, 2015, 2017 թվականներինն իշխանության յուրացում չի համարվում». Արմեն Աղայան
![]() 921 Ուրբաթ, 01 մարտի, 2019 թ., 14:05 Քաղաքագետ Արմեն Աղայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Միանշանակ է, որ 2008թ․ մարտի 1-ին ցուցարարների դեմ մարտական ուժի ապօրինի կիրառումը, որը տասը մարդու կյանք խլեց, ծանրագույն հանցագործություն էր, որը կարող էր տեղի ունենալ միայն մեկ մարդու՝ Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ, չարաշահելով նախագահի լիազորությունները և հանցակցության մղելով մեծ թվով զինվորական, ոստիկանական և պետական պաշտոնյաների, որոնցից որոշները հրամանով սպանություններ և այլ ծանր հանցանքներ գործեցին։ Նրանք բոլորը պետք է բացահայտվեն և ենթարկվեն համապատասխան պատիժների։ Միաժամանակ պետք է նկատենք, որ նոր կառավարության կողմից այս գործի քննությունը վերածվում է մի քաղաքական շոուի, որի ընթացքում իշխանության յուրացում է ներկայացվում միայն բանակի ապօրինի ներգրավումը, իսկ համակարգված ընտրախախտումներով իշխանության պարբերական վերարտադրությունները, այդ թվում այդ նպատակով սահմանադրական փոփոխությունները, որ տեղի են ունեցել 1995, 1996, 1998, 1999, 2003, 2005, 2007, 2008, 2012, 2013, 2015, 2017 թվականներին, իշխանության յուրացում, փաստորեն, չեն համարվում։ Սա հնարավորություն է տալիս պատասխանատվության չկանչել ներկա վարչապետի երբեմնի գործընկեր Լևոն Տեր-Պետրոսյանին, մեղադրանքից զերծ պահել ազգային հերոս հռչակված Վազգեն Սարգսյանին, արդարադատությունից խուսափած Վանո Սիրադեղյանին, ինչպես նաև բոլոր հիշատակված ընտրախախտումների ժամանակ տարբեր կարգավիճակներով մեծ դերակատարություն ունեցած, իսկ վերջում հպարտ քաղաքացիների կողմից մերժված, սակայն մինչ օրս պատասխանատվության չկանչված և թալանածը վայելող Սերժ Սարգսյանին»։ |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
10222:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
21320:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24917:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20717:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
17017:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26816:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
30116:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
37115:22
