Բրիտանական The Guardian-ի անդրադարձը Ադրբեջանի տարածքում հայկական խաչքարերի ոչնչացմանը
![]() 572 Ուրբաթ, 01 մարտի, 2019 թ., 22:05 Բրիտանական The Guardian պարբերականը հոդված է հրապարակել Ադրբեջանում հայկական մշակութային ժառանգության ոչնչացման մասին: «Ադրբեջանի կառավարությունը վերջին 30 տարվա ընթացքում պարբերաբար ոչնչացրել է իր երկրի տարածքում հայերի ժառանգությունը: Մշակութային և կրոնական հուշարձանների ոչնչացումը գերազանցում է Փալմիրայում ԴԱԻՇ-ի կողմից անտիկ հուշարձանների ոչնչացմանը»,- գրում է պարբերականը՝ հղում անելով ամերիկյան Hyperallergic ամսագրին: Նշվում է նաև, որ մշակութային ժառանգության ոչնչացման ամենասարսափելի օրինակն է գերեզմանոցների ոչնչացումը: Հոդվածում ասվում է նաև, որ Ադրբեջանի իշխանությունները միջազգային դիտորդներին թույլ չեն տալիս մուտք գործել գերեզմանոցների տարածք: Ինչպես նաև պարբերականը տեսանյութ է հրապարակել՝ «Արաքսի նոր արցունքները» վերնագրով: |

«Նաիրյան» վոկալ անսամբլը ներկայացրել է նոր մշակում՝ «Հինչս գիդացալ»
356Երեկ, 22:33
Մահացել է Նատալյա Կլիմովան
522Երեկ, 13:15
«Վերսալի պալատի ղեկավարը կարող է նշանակվել Լուվրի տնօրեն»․ #LeParisien
104025.02.2026, 14:55
Մահացել է Իրինա Շևչուկը
95024.02.2026, 16:33
«Ադրբեջանն ավերել է Արցախի Մարտունի քաղաքի հուշահամալիրը»․ Արտակ Մկրտչյան
53324.02.2026, 13:18
«Այս նախագիծը մտնում է եկեղեցու նկատմամբ սանձազերծված նվաստացման գործընթացի մեջ». Լիլիթ Գալստյան (տեսանյութ)
48424.02.2026, 12:24
Մահացել է Օլգա Գաբայանը
50023.02.2026, 15:30
«Եթե ունենայինք Թումանյանի ընկալումը, էս օրին չէինք լինի»․ Դավիթ Մշեցի
66321.02.2026, 00:42
