«Ովքեր միտինգ են անում ու հողերը հանձնելու մասին խոսում, իրենց հարցրեք». Անդրանիկ Քոչարյան
![]() 873 Երեքշաբթի, 05 մարտի, 2019 թ., 13:25 ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, լրագրողների հետ զրույցում անդրադառնալով վերջին շրջանում «հող հանձնելու վերաբերյալ» խոսակցություններին, ասել է. «Խոսակցություններն ակտիվացնողներին հարցրեք, մենք էդպիսի հայտարարություններ չենք արել, որովհետև այդ թեման այսօրվա իշխանությունները չունեն, հակառակը, նրանք երկրի անվտանգությունն ամպրապնդող գործընթացի մեջ են: Ովքեր միտինգ են անում ու հողերը հանձնելու մասին խոսում, իրենց հարցրեք: Քոչարյանն էլ երեկ մեկուսարանից էր մտահոգված, բայց ինչպես իր, այնպես էլ Սերժ Սարգսյանի ժամանակ, կարծես բանակցում էին փոխզիջումային տարբերակների մասին: Նոր իշխանությունը հիմա գնում է մեկը մյուսին ճանաչողական պրոցեսով, իսկ փոխզիջում լինում է երկու կողմից, Ադրբեջանը դեռ իր զիջումների մասին որևէ տող չի ասել, Հայաստանն էլ ո՞նց կարող է զիջումների մասին որևէ բան ասել»,- նշեց Անդրանիկ Քոչարյանը: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
1522:48
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
20020:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24117:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20217:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
16517:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26016:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
29016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
36315:22
