Մամեդյարովն Արթուր Վանեցյանի հայտարարությունից հետո զանգել է ԵԱՀԿ ՄԽ ռուս համանախագահին
![]() 1250 Երեքշաբթի, 05 մարտի, 2019 թ., 17:00 Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի՝ Ստեփանակերտում արած հայտարարությունից հետո զանգել է ԵԱՀԿ ՄԽ ռուս համանախագահ Իգոր Պոպովին, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները: «Հայաստանի ղեկավարության վերջին հայտարարություններն ուղղված չեն խաղաղությանը: Օրինակ, ԱԱԾ տնօրենի վերջին հայտարարությունը: Տվյալ հարցով այսօր խոսել եմ ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուս համանախագահի հետ»,- ասել է Մամեդյարովն այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ: Նա նաև ԵԱՀԿ գործող նախագահ, Սլովակիայի ԱԳՆ ղեկավար Միրոսլավ Լայչակին խնդրել է մյուս շաբաթ Երևան այցի ժամանակ Հայաստանի ղեկավարությանը տվյալ հարցն ուղղել. «Մեր ժողովուրդներին նախապատրաստելու ենք խաղաղությա՞նը, թե՞ այլ ուղղությամբ»: Հիշեցնենք, որ երեկ ԱԱԾ տնօրենը հայտարարել է. «Իմ գործը Հայաստանի և Արցախի անվտանգության համակարգի նկատմամբ որևէ ոտնձգություն թույլ չտալն է»: Հիշեցնենք նաև, որ օրեր առաջ Արցախ կատարած այցի ընթացքում Արթուր Վանեցյանը հայտարարել էր. «Ոչ մի թիզ հող հետ հանձնելու նպատակ չունենք, և մեր հողերում պետք է բնակվեն մեր հայրենակիցները և շենացնեն մեր երկիրը»: Այս հայտարարությունը քննարկման թեմա էր դարձել մամուլում, արձագանք էր եղել նաև Ադրբեջանից: |

«Մեքսիկայում քաղաքացիական պատերազմի նման մի բան է սկսվել». Մհեր Հակոբյան (տեսանյութ)
4409:00
«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
357Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
355Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
352Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
232Երեկ, 14:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
309Երեկ, 12:57
Չարլզ 3-րդը իրավապահ մարմիններին տրամադրել է հասանելիություն Էնդրյուի փաստաթղթերին
269Երեկ, 11:07
«Պուտինը միշտ անկեղծ է եղել ինձ հետ». Ուիթքոֆ
258Երեկ, 10:45
