Նիկոլ Փաշինյանը՝ Ղարաբաղի բանակցային գործընթացում դիրքորոշումը կոշտացնելու մասին
![]() 1117 Չորեքշաբթի, 06 մարտի, 2019 թ., 17:25 ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամին անդրադարձել է ԼՂ հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացի վերաբերյալ իր հայտարարություններին ու Բաքվի արձագանքին. «Կան գնահատականներ, որ ՀՀ-ն Ղարաբաղի բանակցային գործընթացում իր դիրքորոշումը կոշտացրել է, բայց կարող եմ ասել, որ մեր կառավարության դիրքորոշումը չի փոխվել: Ամենասկզբից ասել ենք, որ լինելու ենք իրավիճակին համարժեք: Դեռևս նախորդ գումարման ԱԺ-ում այս ամբիոնից հայտարարեցի, որ ԼՂ հարցի ցանկացած լուծում պետք է ընդունելի լինի Հայաստանի, Ղարաբաղի ու Ադրբեջանի ժողովրդի համար: Այս հայտարարությունն այնքան էլ հեշտ հայտարարություն չի, բայց ինչի՞ համար է արվել: Սա արվել է բանակցային նորմալ մթնոլորտ ստեղծելու համար ու ՀՀ-ն արել է առաջին քայլն այս ճանապարհին՝ հույս ունենալով, որ համանման հայտարարություն կհնչի նաև Ադրբեջանից, բայց մինչև այժմ նրանց կողմից համանման հայտարարություններ չեն հնչել: Հակառակը՝ ակնարկներ են արվում հարցերը ռազմական ճանապարհով լուծելու հնարավորության մասին»,- ասել է Նիկոլ Փաշինյանը: |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
15220:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
21517:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18117:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15217:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
23416:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
25216:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
31515:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20314:54
