«Բացառիկ լուսանկար». Կարեն Մաթևոսյան
![]() 1368 Չորեքշաբթի, 06 մարտի, 2019 թ., 22:45 Պատմաբան Կարեն Մաթևոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Բացառիկ լուսանկար՝ Մշո ճառընտիրը (հայերեն ամենամեծ ձեռագիրը), երկու մասերով, նկարված հենց Մշո Առաքելոց վանքում (երկու նշանավոր խաչքարերի դիմաց)։ Այն հրապարակված է RAA-ի «Եղեռն եղեռնից հետո» գրքում (էջ 334) վերցված է Սմբատ Տեր-Ավետիսյանի դիվանից, ժամանակը նշված է մոտավոր՝ 1900-1910-ական թթ.։ Սակայն ձեռագրի առկայությունը հավանաբար ճշտում է նաև թվականը՝ 1915։ Այդ ժամանակ թուրքերը կողոպտեցին վանքը, իսկ գերմանացիներն ավարի իրենց բաժինը կապեցին (կարծում եմ լուսանկարը նրանք են արել)։ Կողոպտված և Գերմանիա առաքվելիք գույքի մեջ էր նաև վանքի քանդակազարդ հայտնի դուռը։ 1916-ի ամռանը Բաղեշում (Բիթլիս) այս ամենն ընկավ հայ կամավորականների ձեռքը և հանձնվեց հայկական հնությունները փրկելու նպատակով Գևորգ Ե կաթողիկոսի առաքած Սմբատ Տեր-Ավետիսյանին»։ |

«Նաիրյան» վոկալ անսամբլը ներկայացրել է նոր մշակում՝ «Հինչս գիդացալ»
356Երեկ, 22:33
Մահացել է Նատալյա Կլիմովան
522Երեկ, 13:15
«Վերսալի պալատի ղեկավարը կարող է նշանակվել Լուվրի տնօրեն»․ #LeParisien
104025.02.2026, 14:55
Մահացել է Իրինա Շևչուկը
95024.02.2026, 16:33
«Ադրբեջանն ավերել է Արցախի Մարտունի քաղաքի հուշահամալիրը»․ Արտակ Մկրտչյան
53324.02.2026, 13:18
«Այս նախագիծը մտնում է եկեղեցու նկատմամբ սանձազերծված նվաստացման գործընթացի մեջ». Լիլիթ Գալստյան (տեսանյութ)
48424.02.2026, 12:24
Մահացել է Օլգա Գաբայանը
50023.02.2026, 15:30
«Եթե ունենայինք Թումանյանի ընկալումը, էս օրին չէինք լինի»․ Դավիթ Մշեցի
66321.02.2026, 00:42
