«Յուրաքանչյուր աշխատակից իր շանսն է ստանալու». Նիկոլ Փաշինյան
![]() 878 Հինգշաբթի, 07 մարտի, 2019 թ., 12:05 Գործադիրը հաստատեց «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու նախագիծը, որը կուղարկվի ԱԺ քննարկմանը: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես եկավ հայտարարությամբ. «Մեր հիմնական խնդիրը կառավարության արդյունավետությունը բարձրացնելն է, այդ թվում՝ սփյուռքի հետ կապերի: Այս պրոցեսի ընթացքում կադրային ջարդ չենք ունենալու, նախարարություններն իրենց բոլոր հաստիքներով կոնսոլիդացվելու են, ինչը չի նշանակում՝ այդպես մնալու է: Այո, կրճատումներ լինելու են, բայց էվոլյուցիոն տրամաբանությամբ. պետական յուրաքանչյուր աշխատակից իր շանսն է ստանալու. աշխատանքի գնահատման պրոցեսը պետք է տեղի ունենա օբյեկտիվ»: Նշենք, որ քննարկման ընթացքում կառավարության անդամները շարունակում էին նախարարությունների անվանումների հետ կապված հանդես գալ առաջարկներով, ինչին ի պատասխան վարչապետը նկատողություն արեց. «4-5 ամիս ա քննարկում ենք, հիմա եկել ենք կառավարության նիստին, պարզվում ա՝ էլի պետք ա քննարկենք: Ինչի՞ չեք քննարկել մինչև հիմա»: Հիշեցնենք՝ առաջարկվում է հետևյալ փոփոխությունը. 2. Կառավարության կառուցվածքում ընդգրկվում են հետևյալ նախարարությունները. 1) աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը, 2) առողջապահության նախարարությունը, 3) արդարադատության նախարարությունը, 4) արտակարգ իրավիճակների նախարարությունը, 5) արտաքին գործերի նախարարությունը, 6) կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, 7) շրջակա միջավայրի նախարարությունը, 8) պաշտպանության նախարարությունը, 9) տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը, 10) բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարարությունը, 11) Էկոնոմիկայի նախարարությունը, 12) ֆինանսների նախարարությունը: |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
15220:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
21517:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18117:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15217:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
23416:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
25216:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
31515:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20314:54
