«Այ սրա համար պետք է շնորհակալություն հայտնեք Նիկոլ Փաշինյանին ու հեղափոխությանը». Ստյոպա Սաֆարյան
![]() 792 Կիրակի, 10 մարտի, 2019 թ., 11:35 Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Անհասկանալի է, թե ինչի՞ց են զայրացած Ստեփանակերտին բանակցություններից դուրս թողած քոչարյանականները, եթե Մինսկի խումբը շարունակում է պնդել Երևանի և Բաքվի միջև բանակցությունների վրա. սա այն է, ինչին կողմ է եղել ու հասել է ձեր Քոչարյանը։ Անհասկանալի է, թե ինչի՞ց են զայրացած ու մտահոգված Մադրիդյան-Կազանյան-Լավրովյան պլաններ քննարկած Սերժ Սարգսյանի կողմնակիցները, եթե առաջարկված շրջանակն այն է, ինչ 10 տարի շարունակ ընդունելի է եղել ձեր բոլորի համար։ Եթե ինչ-որ մեկը դժգոհ պետք է լինի, դա հաստատապես դուք չպետք է լինեք։ Իսկ այս հայտարարության մեջ ամենաուշագրավն այն է, որ մերժվում են 2012-ից հետո կարգավորման տարբերակների ռուսական մուտացիաները՝ Կազան, Լավրովի պլան։ Այ սրա համար դուք՝ երկու նախկին նախագահությունների ներկայացուցիչներդ, պետք է մատաղ անեք ու շնորհակալություն հայտնեք Նիկոլ Փաշինյանին ու հեղափոխությանը։ Իսկ որ Արցախին բանակցային կողմ դարձնելուց Փաշինյանի կառավարությունը չպետք է հրաժարվի, դա հաստատ է։ Հաջորդ հանդիպմանը թող բոլորը՝ Ադրբեջանն ու համանախագահները փնտրեն հարցի պատասխանը, թե սեղանի շուրջ ո՞վ է ներկայացնում Ստեփանակերտին ու ո՞վ պետք է դիրքորոշումներ հայտնի նրա փոխարեն»։ |

Ուղիղ միացում՝ Երևանի քաղաքապետարանից (տեսանյութ)
2709:36
«Իսկ ժամանակին զրպարտելու համար ինչ-որ մեկը պատասխան տալո՞ւ է». Իշխան Գևորգյան
6409:24
«Միայն ռուսաստանցի օլիգարխի թիմակիցները կարող էին Նիժնի Տապռից գալ ու Գյումրին գյուղ անվանել». Ռուբեն Ռուբինյան (տեսանյութ)
6409:12
Աշոցքում ձյուն է տեղում, Գորիսում, Դիլիջանում մառախուղ է
7109:06
Եղանակն առաջիկայում (լուսանկար)
8807:06
«Ծափ են տալիս տոտալ կախվածությանը Բաքվից». Արգիշտի Կիվիրյան
14503:00
«Թրամփի «Խաղաղության խորհրդին» մաս կազմելն առանձին թեմա է առաջացնում Իրանի կտրվածքով». Գոռ Աբրահամյան
177Երեկ, 23:42
103 տարեկանում մահացել է «չորս մայրցամաքների հետախույզ» Պետրոս Պետրոսյանը
212Երեկ, 23:18
