Լատվիան կոչ է արել Եվրոպային միավորվել՝ ընդդեմ Ռուսաստանի
![]() 1183 Կիրակի, 10 մարտի, 2019 թ., 19:05 Եվրոպան պետք է միասնություն դրսևորի Ռուսաստանի հետ հարաբերություններում, այս մասին հայտարարել է Լատվիայի նախագահ Ռայմոնդ Վեյոնիսը Der Spiegel-ին տված հարցազրույցում: Նա պնդել է, որ 2014 թվականից Ռուսաստանն «իրականացնում է ագրեսիվ քաղաքականություն աշխարհաքաղաքական նպատակներին հասնելու համար»: «Մեր երկրները հարևանություն են անում, մենք ընդհանուր տնտեսական հետաքրքրություններ ունենք: Մյուս կողմից էլ՝ մենք պետք է զգոնություն ցուցաբերենք»,- ասել է նա: Ըստ նրա՝ Եվրոպան կարիք ունի Ռուսաստանին վախեցնող մեթոդներ մշակելու, որպեսզի մի օր էլ եվրոպական ինչ-որ երկրի վրա չհարձակվի Ռուսաստանը: «Եվրոպան պետք է միասնություն դրսևորի»,- ասել է Վեյոնիսը՝ «Հյուսիսային հոսք-2»-ի կառուցումը կապելով Ռուսաստանի աշխարհաքաղաքական նպատակների հետ: «Դաշնային կանցլերը գիտի, որ բալթյան բոլոր երկրները դեմ են դրան և մեր դիքորոշումը չի փոխվել»,- հայտարարել է նա: |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
18120:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
23217:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
19617:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15917:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24916:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
28016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
35315:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20814:54
