«Մտահոգիչ է նաև ԼՂ-ին շրջապատող տարածքների հարցը». Էդմոն Մարուքյան

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը լրագրողների հետ զրույցում անդրադառնալով ԵԱՀԿ ՄԽ վերջին հայտարարությանը, առանձնացրեց ամենամտահոգիչ ձևակերպումը. «Ասվում է՝ ԼՂ իրավական կարգավիճակի ապագա որոշակիացում իրավաբանորեն պարտադիր կամքի արտահայտման միջոցով, որը հակասում է հայկական կողմի մոտեցմանը: Արցախի քաղաքացիները 1991-ի հանրաքվեով ինքնորոշվել են ու դա պարտադիր իրավական ուժ ունի և հիմա կրկին պնդել, որ նման հանրաքվե անցկացվի, նշանակում է՝ հաշվի չառնել այդ հանրաքվեն»:
Ինչ վերաբերում է ընդհանուր հայտարարությանը, Մարուքյանի խոսքով՝ բանակցային գործընթացին Արցախի ներկայացուցիչների մասնակցության հետ կապված տեղ չեն թողել. «Մտահոգիչ է նաև ԼՂ-ին շրջապատող տարածքների հարցը և առաջին անգամը չէ, որ այս խոսակցությունը գնում է: Ըստ էության, համանախագահները փորձել են կողմերին հիշեցնել՝ ինչի շուրջ են մինչև հիմա բանակցել: Բացի այդ, որևէ կերպ չի դատապարտվում այն հայատյացությունը, որ առկա է Ադրբեջանում՝ մանկապարտեզից մինչև ծերանոց... Անկախ ամեն ինչից՝ մենք պետք է պահենք մեր մոտեցումները»:

Գագիկ Ղազինյանը դատարանից պահանջում է անվավեր ճանաչել իրեն աշխատանքից ազատելու վերաբերյալ որոշումը
2110:24
Նիկոլ Փաշինյանը մասնակցում է «Համապարփակ անվտանգություն և դիմակայունություն» խորագրով համաժողովին (տեսանյութ)
3310:18
«Կա մի օբյեկտիվ ճշմարտություն, որն իշխանությունները փորձել են ամեն կերպ թաքցնել»․ Արա Պողոսյան
4309:48
Շուրջօրյա բողոքի ակցիաներ են նախատեսվում
6309:42
«Ռուս-ուկրաինական հակամարտությունը շատ շուտով կավարտվի»․ Թրամփ
9509:37
Սկսվեց ընտրողին կաշառելու սեզոնը․ «Հրապարակ»
4109:30
ՀՀ Սահմանադրական դատարանում արդեն «ճամպրուկային» տրամադրություններ են․ «Ժողովուրդ»
6109:18
Ով և ինչու է Ալեն Սիմոնյանին քաշքշել Մոսկվայում․ «Ժողովուրդ»
7309:12