Հինգշաբթի, 25 ապրիլի, 2024 թ.
|
Ստեփանակերտում`   +21 °C

Դատարանը քննում է Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը երկարացնելու միջնորդությունը

Դատարանը քննում է Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը երկարացնելու միջնորդությունը
1076
Չորեքշաբթի, 13 մարտի, 2019 թ., 13:40

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը քննում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքը ևս 2 ամսով երկարացնելու՝ ՀՔԾ միջնորդությունը։

Հիշեցնենք, որ 18.01.2019թ․ առաջին ատյանի դատարանի որոշմամբ բավարարվել էր Հատուկ քննչական ծառայության քննիչի միջնորդությունը՝ Ռոբերտ Քոչարյանին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու վերաբերյալ:

Դատարանի հիշյալ որոշման դեմ պաշտպանական խումբը վերաքննիչ բողոք էր ներկայացրել, որը սակայն Վերաքննիչ դատարանի փետրվարի 7-ի որոշմամբ՝ մերժվել էր: