Զոհրաբ Մնացականյանը պատասխանել է Ալիևին
![]() 1532 Ուրբաթ, 15 մարտի, 2019 թ., 14:40 «Երբ հարց է գալիս՝ որքանով է Հայաստանը զիջում, չի կարող լինել նման երևույթ: Եթե նման ցանկություն ունեցող մարդ կա, դա չի աշխատելու: Ընդգծել ենք մի կարևոր սկզբունք ՝ ԼՂ հակամարտության խնդիրը վերաբերում է մարդկանց ու նրանց անվտանգության համապարփակությունը մնում է ամենակարևոր սկզբունքային խնդիրը»,- լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը: Հիշեցնենք՝ Զ. Մնացականյանը հանդիպում էր ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի և անդամների, մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի, պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի և «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավարի հետ: Բաց օրակարգով հանդիպմանն անդրադարձ էր կատարվել ՀՀ արտաքին քաղաքական օրակարգի, այդ թվում Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման գործընթացին առնչվող հարցերի լայն շրջանակի: Անդրադառնալով Ադրբեջանի նախագահի երեկվա հայտարարությանը, ըստ որի՝ «ՀՀ կառավարությունը փորձում է փոխել բանակցությունների ձևաչափը. դա անընդունելի է ու փորձ՝ արգելափակելու բանակցային գործընթացը», Մնացականյանն ասել է. «Մենք չենք անելու որևէ բան, որը փակուղի է տանելու, որովհետև մնում ենք հավատարիմ գործընթացի խաղաղ կարգավորմանն ու վճռական շարժվելու ենք այդ ուղղությամբ: Սկզբունքային հարց է՝ ընդունելու, որ ԼՂ-ն ունի որոշիչ ձայն ու ներգրավվածություն, բայց դրան զուգահեռ, մեզ պետք է պրակտիկ առումով ընդունել, որ այդ որոշիչ ձայնի արտահայտումը պետք է հաշվի առնվի այն առումով, որ բանակցային գործընթացի մեջ կարողանանք արդյունավետ աշխատել: Մենք բանակցում ենք և՛ ԼՂ-ի հետ, և՛ Մինսկի խմբի շրջանակներում՝ Ադրբեջանի»: |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
18120:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
23217:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
19617:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15917:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24916:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
28016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
35315:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20814:54
