ՀՀ ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների առկա ցանկը համալրվեց ևս մեկով
![]() 984 Կիրակի, 17 մարտի, 2019 թ., 15:10 Օրեր առաջ ՀՀ կառավարության կողմից հավանության արժանացավ «Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի մարտի 11-ի N 310-Ա որոշման մեջ լրացում կատարելու մասին» որոշման նախագիծը: ՀՀ կառավարության 2010 թվականի մարտի 11-ի N 310-Ա որոշմամբ հաստատվել է «Հայաստանի Հանրապետության ոչ նյութական մշակութային արժեքների ցանկերի կազմման չափորոշիչները և ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների ցանկը»: Ներկա որոշմամբ Հայաստանի Հանրապետության ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների առկա ցանկը համալրվեց ևս մեկ՝ «Սուրբ Թադեոս առաքյալի վանքի ուխտագնացությունը» արժեքով, որի անհրաժեշտությունը պայմանավորված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի 2003 թվականի «Ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության մասին» կոնվենցիայի և Հայաստանի Հանրապետության՝ «Ոչ նյութական մշակութային ժառանգության մասին» օրենքի դրույթներով, ինչպես նաև առաջիկայում նախատեսվող Իրանի Իսլամական Հանրապետության հետ համատեղ հայտ ՅՈՒՆԵՍԿՕ ներկայացնելու հանգամանքով: ՅՈՒՆԵՍԿՕ-ի 2003 թ. «Ոչ նյութական մշակութային ժառանգության» կոնվենցիայի միջկառավարական կոմիտեի հայտեր ներկայացնելու ընթացակարգային մի շարք որոշումներով խրախուսվում է տարբեր անդամ պետությունների համատեղ հայտերի գրանցումը: Որպես համաքրիստոնեական կանգուն հնագույն սրբատեղի և իբրև համամարդկային մշակութային արժեք՝ 1955 թվականից վանքը ներառված է Իրանի պատմական հուշարձանների, իսկ 2008 թ. ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկերում «Իրանի հայկական վանական համալիրները» անվանակարգով: «Սուրբ Թադեոս առաքյալի վանքի ուխտագնացությունը» տարրի գրանցմամբ կարժևորվի նյութական և ոչ նյութական մշակութային ժառանգության համատեղ պահպանությունն ու կենսունակության ապահովումը, ինչպես նաև հայ-իրանական մշակութային համագործակցությունը: Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների ցանկերում գրանցված տարրերը ՅՈՒՆԵՍԿՕ են ներկայացվում ՀՀ մշակույթի նախարարին կից ոչ նյութական մշակութային ժառանգության հարցերի մասնագիտական խորհրդում քննարկվելուց և ՀՀ Արտաքին գործերի նախարարության Հայաստանի ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովի հավանությանն արժանանալուց հետո միայն: |

«Նաիրյան» վոկալ անսամբլը ներկայացրել է նոր մշակում՝ «Հինչս գիդացալ»
356Երեկ, 22:33
Մահացել է Նատալյա Կլիմովան
522Երեկ, 13:15
«Վերսալի պալատի ղեկավարը կարող է նշանակվել Լուվրի տնօրեն»․ #LeParisien
104025.02.2026, 14:55
Մահացել է Իրինա Շևչուկը
95024.02.2026, 16:33
«Ադրբեջանն ավերել է Արցախի Մարտունի քաղաքի հուշահամալիրը»․ Արտակ Մկրտչյան
53324.02.2026, 13:18
«Այս նախագիծը մտնում է եկեղեցու նկատմամբ սանձազերծված նվաստացման գործընթացի մեջ». Լիլիթ Գալստյան (տեսանյութ)
48424.02.2026, 12:24
Մահացել է Օլգա Գաբայանը
50023.02.2026, 15:30
«Եթե ունենայինք Թումանյանի ընկալումը, էս օրին չէինք լինի»․ Դավիթ Մշեցի
66321.02.2026, 00:42
