«Մեկ դար է անցել. կդառնա՞նք վերջապես պետականության գաղափարը կրող ազգ». Ռուբեն Շուխյան
![]() 809 Երեքշաբթի, 19 մարտի, 2019 թ., 03:15 Պատմաբան Ռուբեն Շուխյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «1918-ի մայիսին Հայաստանի Առաջին Հանրապետության հռչակման մասին է պատմում երկրի վերջին վարչապետ Սիմոն Վրացյանը. «Հանրապետությունը ցնծությամբ չեկավ, հայ ժողովուրդը սրտի ուրախությամբ չընդունեց (անկախությունը), որովհետև ամենայն աննպաստ պայմաններում էր գալիս: Հայ ժողովուրդը պատրաստ չէր սեփական պետական կազմակերպությունը ունենալու: Եթե ասեմ, որ ամենքը գոհ էին Հայաստանի Հանրապետության ստեղծումով, ամբողջ ճշմարտությունը ներկայացրած չեմ լինի, որովհետև կար մի տարր, որ չէր կարող գոհ լինել, մասնավորապես՝ Թիֆլիսի հարուսները, Թիֆլիսի մտավորականության որակյալ, այսպես, մասը: Բայց ուրիշ ելք չկար, և շուտով հայտնի եղավ, որ ուրիշ ելք՝ ա՛յն ժամանակ չկար, բայց հետո եղավ»: Վրացյանը նկարագրում է նաև այն իրավիճակը, որ ստեղծվել էր 1920-ի դեկտեմբերի 2-ի դրությամբ, երբ Հայաստանի վրա ռուս-թուրքական համատեղ արշավանքի արդյունքում իշխանությունը հանձնվեց բոլշևիկներին: Նա ցավով է նշում, որ այդ փաստը հասարակության վրա առանձնապես ազդեցություն չէր թողել: «Շատ հուզված էին միայն թուրքահայերը, որոնք դառն կերպով սգում էին անկախության խորտակումը: Գավառները, հաղորդակցության միջոցների դժվարության պատճառով, մեծ մասամբ հանկարծակիի էին եկել, բայց այնտեղ էլ առանձնապես ափսոսանք չէր նկատվում: Ոմանք նույնիսկ ուրախ էին. վերջապես ռուսը կգա ու կփրկի մեզ, թուրքերից էլ կապահովվենք, հաց էլ կունենանք, նավթ էլ կգա, կյանքը կդառնա ավելի դյուրին: Այս էր ընդհանուր մտայնությունը»,- պատմում է Վրացյանը: Մեր ժողովրդի մոտ առկա այդ հոգեվիճակը ժամանակին ճշգրիտ բնորոշել է Գարեգին Նժդեհը. «Հիվանդ, դժբախտ իմ ժողովուրդ, որ մինչև այժմ երկու առաքինություն է ունեցել՝ իր բոլոր դժբախտությունները վերագրել արտաքին պատճառների և փրկությունը հուսալ միայն արտաքին ուժերից: Այստեղ է պատճառը մեր տարօրինակ հավատի և խանդավառության՝ երբ օտարը խոստումներ է կատարում, և նույնքան տարօրինակ հիասթափության և հուսալքումի՝ երբ նա դրժում է այդ խոստումները: Աղետալի մի ինքնաժխտում, որը մեզ հոգեբանորեն այնքան անարժեք է դարձրել, որ անգամ մեր դժբախտության մեջ մեղքի որոշ բաժին էլ մեզ տալը զլանում ենք»: |

«Նաիրյան» վոկալ անսամբլը ներկայացրել է նոր մշակում՝ «Հինչս գիդացալ»
356Երեկ, 22:33
Մահացել է Նատալյա Կլիմովան
522Երեկ, 13:15
«Վերսալի պալատի ղեկավարը կարող է նշանակվել Լուվրի տնօրեն»․ #LeParisien
104025.02.2026, 14:55
Մահացել է Իրինա Շևչուկը
95024.02.2026, 16:33
«Ադրբեջանն ավերել է Արցախի Մարտունի քաղաքի հուշահամալիրը»․ Արտակ Մկրտչյան
53324.02.2026, 13:18
«Այս նախագիծը մտնում է եկեղեցու նկատմամբ սանձազերծված նվաստացման գործընթացի մեջ». Լիլիթ Գալստյան (տեսանյութ)
48424.02.2026, 12:24
Մահացել է Օլգա Գաբայանը
50023.02.2026, 15:30
«Եթե ունենայինք Թումանյանի ընկալումը, էս օրին չէինք լինի»․ Դավիթ Մշեցի
66321.02.2026, 00:42
