Շուշիում կբացվի Արմինե Թումանյանի անհատական ցուցահանդեսը
![]() 964 Շաբաթ, 23 մարտի, 2019 թ., 20:15 Ապրիլի 3-ին «Նարեկացի» արվեստի միության Շուշիի մասնաճյուղում տեղի կունենա նկարչուհի Արմինե Թումանյանի անհատական ցուցահանդեսի բացումը: Ցուցահանդեսը կրում է «Քո անունն է կին» խորագիրը: «Կանանց աշխարհը շատ խորն ու զանազան է, շատերի համար անհասկանալի: Ասում են՝ ինչ կինն է ուզում, դա Աստված է ուզում։ Պետք է խոստովանել, որ կինը հիմնականում ուզում է սեր, երեխաներին առողջություն և հաջողություն, կայուն զարգացում և ապահով կյանք։ Նկարիչը, հատկապես կին նկարիչը շատ զգացմունքային է: Այս աշխատանքներում դուք կտեսնեք իմ էությունն ամենայն անկեղծությամբ՝ սիրով, հուզմունքով, տարբեր նախասիրություններով, հավատքով և հավատալիքներով… Ժամանակակից կին լինելը, ժամանակի հետ զուգընթաց քայլելը շատ կարևոր է։ Իմ կյանքում եկավ մի պահ, երբ հասկացա, որ բացի ստեղծագործելուց, ես կարող եմ իրականացնել նաև հասարակական գործունեություն՝ ի նպաստ մշակույթի զարգացման, և արդեն 5 տարի է, ինչ զբաղվում է մշակութային միջոցառումների կազմակերպմամբ», -նշում է Արմինե Թումանյանը։ Նկարչուհին հավատացած է, որ չնայած խիստ զբաղվածության, ցանկացած գործ, որն արվում է սիրով, շատ լավ է ստացվում և արժեքավոր ու օգտակար է լինում նաև հասարակության համար։ |

«Նաիրյան» վոկալ անսամբլը ներկայացրել է նոր մշակում՝ «Հինչս գիդացալ»
356Երեկ, 22:33
Մահացել է Նատալյա Կլիմովան
522Երեկ, 13:15
«Վերսալի պալատի ղեկավարը կարող է նշանակվել Լուվրի տնօրեն»․ #LeParisien
104025.02.2026, 14:55
Մահացել է Իրինա Շևչուկը
95024.02.2026, 16:33
«Ադրբեջանն ավերել է Արցախի Մարտունի քաղաքի հուշահամալիրը»․ Արտակ Մկրտչյան
53324.02.2026, 13:18
«Այս նախագիծը մտնում է եկեղեցու նկատմամբ սանձազերծված նվաստացման գործընթացի մեջ». Լիլիթ Գալստյան (տեսանյութ)
48424.02.2026, 12:24
Մահացել է Օլգա Գաբայանը
50023.02.2026, 15:30
«Եթե ունենայինք Թումանյանի ընկալումը, էս օրին չէինք լինի»․ Դավիթ Մշեցի
66321.02.2026, 00:42
