ԱԱԾ տնօրենը՝ Վահան Շիրխանյանի սենսացիոն նամակի մասին
![]() 2373 Ուրբաթ, 22 մարտի, 2019 թ., 11:50 Վերջերս հրապարակվեց ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանի նամակը՝ Ռ. Քոչարյանին: ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ, դիմելով ԱԱԾ տնօրենին, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Քրիստինե Պողոսյանը հարցրեց. «ԱԱԾ-ն ուշադրություն դարձրե՞լ է նամակին ու բովանդակությանը»: «Գլխավոր դատախազի կողմից նամակն ուղարկվել է ԱԱԾ, ՀՔԾ: Մեր կողմից իրականացվում են համապատասխան ստուգողական միջոցառումներ, որի մասին չեմ կարող բարձրաձայնել: Եթե կլինեն հիմնավոր փաստեր, կտեղեկացնենք»,- ասաց Արթուր Վանեցյանը: Խնդրին արձագանքեց նաև հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը. «Ազգային անվտանգության տեսանկյունից կարևոր խնդիր կար Մեղրիի հետ կապված ու եթե կլինի իմ աջակությունը, պատրաստ եմ, քանի որ որոշակի ինֆորմացիայի կրող եմ: Ավելին, էն մարդիկ, ովքեր լուրջ տեղեկատվության կրող են, պատրաստ են աջակցել ձեզ: Էն, ինչ վերաբերում է մեր տարածքներին, անձեռնմխելի է»: |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
18120:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
23217:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
19617:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15917:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24916:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
28016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
35315:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20814:54
