Վանեցյանը չհերքեց Նաիրի Հունանյանի՝ ԱԱԾ գործակալ լինելը
![]() 2263 Ուրբաթ, 22 մարտի, 2019 թ., 12:30 «Երբ դու եկար, ԱԺ-ում իրավիճակը վաղուց և լիովին վերահսկում էր Ռազմական ոստիկանությունը, և քո նկարագրած «խառնաշփոթը» բացահայտ սուտ է։ Ինձ, Ջհանգիրյանին և Գորիկ Հակոբյանին հրավիրեցիր Դեմիրճյանի աշխատասենյակ, որտեղ Գորիկ Հակոբյանը քեզ ներկայացրեց ԱԱԾ գործակալ Նաիրի Հունանյանի օպերատիվ գործի թղթապանակը, որը գործին կցելու Ջհանգիրյանի բոլոր հետագա պահանջները մերժվեցին՝ ԱԱԾ-ի կողմից «նման գործ գոյություն չունի» պատճառաբանությամբ։ Միգուցե հայտնե՞ս, թե ո՞վ հրահանգեց ոչնչացնել այդ գործը, որը մենք չորս զույգ աչքերով տեսանք Կարեն Դեմիրճյանի աշխատասենյակի սեղանին»,- սա հատված է Վահան Շիրխանյանի՝ Ռոբերտ Քոչարյանին ուղղված սենսացիոն նամակից: Լրագրողներն այսօր ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանից հետաքրքրվել են՝ Նաիրի Հունանյանը եղե՞լ է ԱԱԾ տրամադրության տակ. «Պարոն Շիրխանյանի պնդումը ոչ հաստատում եմ, ոչ հերքում: Կանցնի համապատասխան ընթացակարգ ու կհրապարակվի այն, ինչ եղել է իրականում»,- ասել է Վանեցյանը: Արդեն հայտնել էինք, որ Ռոբերտ Քոչարյանին ուղղված Վահան Շիրխանյանի նամակը դատախազությունն ուղարկել է ԱԱԾ: |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
16520:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
22617:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18417:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15317:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24216:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
26916:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
34215:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20414:54
