«Հայաստանի իշխանությունը երբեք չի օգտագործել Ալիևի թույլ տեղը». Ոսկան Սարգսյան
![]() 1107 Երեքշաբթի, 26 մարտի, 2019 թ., 14:05 Լրագրող Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մարտի 29-ին Վիեննայում սպասվում է Փաշինյանի և Ալիևի հանդիպումը: Փաշինյանը դիմելով Մինսկի խմբի համանախագահներին՝ առաջարկել է հստակեցնել երեք սկզբունքների և վեց կետերի, կամ այլ կերպ ասած՝ Մադրիդյան սկզբունքների նշանակությունը, քանի որ դրանց ներկայիս տեսքը և մեկնաբանությունը Հայաստանի համար ընդունելի չեն: Ալիևը Հայաստանին առաջարկում էր սուբստանտ, առարկայական բանակցություններ վարել, ինչը հիմա առաջարկում է Փաշինյանը, այսինքն՝ լղոզված, տարընթերցումների տեղիք տվող սկզբունքների և կետերի փոխարեն հստակ սահմանել՝ ինչը ինչոց է: Իլհամ Ալիևն ամեն առիթ օգտագործում է Հայաստանին վարկաբեկելու համար, սակայն Հայաստանի իշխանությունը երբեք չի օգտագործել Ալիևի թույլ տեղը՝ նրա ոչ լեգիտիմ նախագահ լինելը: Այսինքն՝ Իլհամ Ալիևը չի ընտրվել ժողովրդավարական, ազատ ընտրություններով ու չի կարող ներկայացնել Ադրբեջանի բնակչության կամքը, նրա հետ կնքված խաղաղության պայմանագիրը հետո կարող է իրավական ուժ չունենալ, անտեսվել Ադրբեջանի հաջորդ իշխանության կողմից»: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
10222:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
21320:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24917:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20717:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
17017:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26816:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
30116:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
37115:22
