«Ալիևը պնդելու է զբաղեցրած տարածքներից հայկական զինուժը դուրս բերելու անհրաժեշտությունը». Ոսկան Սարգսյան
![]() 1320 Հինգշաբթի, 28 մարտի, 2019 թ., 12:05 Լրագրող Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մարտի 29-ին Վիեննայում Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպումից ակնկալիքները մեծ չեն: Դա, ըստ էության, բանակցություն չի լինելու, այլ՝ նախաբանակցություն, թե ինչի շուրջ են հաջորդ հանդիպմանը բանակցելու: Ալիևը պնդելու է զբաղեցրած տարածքներից հայկական զինուժը դուրս բերելու անհրաժեշտությունը, Նիկոլ Փաշինյանը՝ բանակցություններին Արցախի մասնակցության կարևորությունը: Ալիևին խաղաղություն և հաշտություն պետք չէ, քանզի այդ դեպքում պետք է փոխզիջումներ անի: Նա հայերի դեմ ատելության քարոզն օգտագործում է Ադրբեջանի բնակչության ուշադրությունը սոցիալական խնդիրներից շեղելու համար: Ալիևը մեծ պատերազմ կսկսի մի քանի դեպքում՝ 1. երբ նավթի բարելի համաշխարհային գինը տևական ժամանակ ցածր լինի, և Ադրբեջանի ֆինանսական վիճակը վատանա: 2.Երբ ադրբեջանական ընդդիմությունը մեծապես ակտիվանա և Ալիևն իրական վտանգ զգա իր իշխանությունը կորցնելու: 3. Երբ Ադրբեջանի բռնապետին թվա, թե Ադրբեջանի զինուժը կարող է ռազմաճակատում հաջողությունների հասնել, և դրա համար հարմար պահն է: Ներկայումս այդ պայմաններից ոչ մեկը չկա, սակայն Ալիևի հետ բանակցելով հանդերձ՝ սահմանին պետք է մշտապես զգոն լինենք»: |

«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
333Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
334Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
340Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
224Երեկ, 14:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
292Երեկ, 12:57
Չարլզ 3-րդը իրավապահ մարմիններին տրամադրել է հասանելիություն Էնդրյուի փաստաթղթերին
263Երեկ, 11:07
«Պուտինը միշտ անկեղծ է եղել ինձ հետ». Ուիթքոֆ
248Երեկ, 10:45
«Հուսով եմ՝ առաջիկա շաբաթներին լավ լուրեր կլսեք». Ուիթքոֆ
299Երեկ, 09:52
