«Մադրիդյան սկզբունքներից ինչքան շուտ հրաժարվենք՝ այնքան լավ». Արա Պապյան
![]() 1269 Շաբաթ, 30 մարտի, 2019 թ., 15:30 Այսօր մամուլի ասուլիսի ժամանակ քաղաքագետ Արա Պապյանն անդրադարձել է երեկ Վիեննայում տեղի ունեցած Փաշինյան-Ալիև հանդիպմանը: «Ակնհայտ է, որ Ադրբեջանը դեմ է Փաշինյանի այն հայտարարությանը, որ Արցախը նույնպես նստի բանակցային սեղանի շուրջ: Նաև ակնհայտ է, որ առանց Ադրբեջանի համաձայնության այն ձևաչափով, որ մենք ենք ուզում, չի լինի»,- ասաց Պապյանը: Քաղաքագետը անդրադաձավ Մադրդյան սկզբունքներին. «Ես լավատես չեմ Մադրիդյան սկզբունքների վերաբերյալ, որովհետև, կածում եմ, որ եթե մինչև իսկ այդ սկզբունքները մեկնաբանվեն մեր ուզած տարբերակով, միևնուն է դրա արդյունքը այն է լինելու, որ մենք Արցախը կորցնելու ենք: Հետևաբար՝ Մադրիդյան սկզբունքներից ինչքան շուտ հրաժարվենք և այլ սկզբունքներ առաջադրենք՝ ավելի լավ»,- նշեց քաղաքագետը: Պապյանի խոսքով՝ Մադրիդյան սկզբունքները խիստ շահավետ են Ադրբեջանի համար. «Բայց նրանք անգամ դրան չեն համաձայնում: Ադրբեջանը 88 թվից առ այսօր մի նշույլ անգամ չի զիջել որևէ հարցում: Իրենք միշտ մնում են իրենց դիրքերի վրա: Իսկ մենք միշտ զիջել ենք: Էսօրվա էս վիճակը՝ պառակտումը որ ունենք՝ Հայաստան և Արցախ, այդ զիջման հետևանքն է»,-ասաց քաղաքագետը: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
10222:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
21320:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24917:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20717:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
17017:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26816:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
30116:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
37115:22
