Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Իլհամ Ալիևի հետ վերջին հանդիպմանը
![]() 984 Երկուշաբթի, 01 ապրիլի, 2019 թ., 12:15 ՀՀ վարչապետն ուղիղ եթերում կրկին անդրադարձել է Ադրբեջանի նախագահի հետ Վիեննայում տեղի ունեցած հանդիպմանը: «Արդեն ասացի, որ հանդիպումը գնահատում եմ դրական ու հավելեցի, որ պետք չէ փնտրել հաղթածների ու պարտվածների: Քանի որ վերջին օրերին ադրբեջանական կողմը հանդես է գալիս հայտարարություններով, որոնք դուրս են համատեղ հայտարարության շրջանակից, հարկ եմ համարում պարզաբանել: Մեր քննարկումները տեղի են ունեցել հենց այն օրակարգի շրջանակում, ինչի մասին խոսել եմ մարտի 12-ին՝ Ստեփանակերտում: Սա բանակցային ֆորմատի փոփոխության պահանջ ու ակնկալիք չէ, ոչ էլ քմահաճույք ու նախապայման, այլ՝ բանակցային գործընթացն արդյունավետ դարձնելու խնդիր: ԼՂ-ն երկար ժամանակ եղել է բանակցությունների կողմ, ու ԵԱՀԿ ՄԽ ձևավորման առաջին փուլից այդ մասնակցությունը եղել է բանակցային ֆորմատի տրամաբանության հիմքում, ու այս առումով, բնականաբար, ֆորմատի փոփոխության հարց չենք դնում: 1998-2018թթ․ Ղարաբաղը բանակցային գործընթացում ընդգրկված է եղել, քանի որ Հայաստանը ներկայացրել են մարդիկ, ովքեր եղել են Ղարաբաղի լիդերներ... Իհարկե Վիեննայում քննարկվել է ԼՂ մասնակցության հարցը, իհարկե փաստարկել ենք մեր տեսակետը, իհարկե հարցի վերաբերյալ կողմերը չեն եկել համաձայնության, իհարկե թեմայի շուրջ քննարկումները պետք է շարունակենք»,- նշել է Փաշինյանը: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
10222:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
21320:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24917:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20717:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
17017:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26816:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
30116:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
37115:22
