«Կհարձարկվենք այն ժամանակ, երբ մեզ պարտադրեն․ մենք ավելորդ տարածքի կարիք չունենք»․ Անդրանիկ Քոչարյան
![]() 1166 Երեքշաբթի, 02 ապրիլի, 2019 թ., 11:10 «Մենք կհարձակվենք այն ժամանակ, երբ մեզ կպարտադրեն հարձակվել, մենք երբեք որևէ ավելորդ տարածքի կարիք չունենք: Բանակը պետք է պատրաստ լինի ցանկացած մարտական խնդիր լուծելու, որովհետև մենք ունենք պաշտպանական հայեցակարգ, բայց դա չի նշանակում, որ հակառակորդը, ունենալով ժամանակակից սպառազինություն, կարող է հրթիռակոծել և մնալ անպատիժ»,- այսօր Եռաբլուրում լրագրողների հետ զրույցի ժամանակ ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը: Դիտարկմանը, թե տեղեկություններ կան, որ Ապրիլյանի ժամանակ ՊԲ-ն բավականաչափ զենք-զինամթերք չի ունեցել՝ զինվորները բահերով են կռվել, պատասխանեց. «Երբ զինվորի փամփուշտը վերջանում է, եթե բահն է իր ձեռքին, նա պետք է բահով կռվի, այստեղ բահը չդարձնենք կարևոր մի գործոն, բահն էլ է սպառազինություն, երբ բահը չլինի, կարող է քար լինել: Պետք է հասնենք նրան, որ ցանկացած խնդիր լուծելու համար բավարար սպառազինությամբ տվյալ տարածքում նստած լինենք: Եթե հասել ենք արդեն բահերով կռվին, նշանակում է՝ այնպիսի իրավիճակ է, որ պետք է բահն էլ կիրառել: Բահի մեջ չի խնդիրը»: Հիշեցնենք, որ այսօր Եռաբլուրում բարձրաստիճան պաշտոնյաները և քաղաքացիներն իրենց հարգանքի տուրքը մատուցեցին Ապրիլյան պատերազմի զոհերի հիշատակին: |

«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
4121:18
Հունգարիայի նոր առաջնորդը խոստանում է ձերբակալել Նեթանյահուին
12121:04
«Մարդուն ընդամենը մեկ շինթույլտվություն է պետք, որպեսզի մոռանա Արցախը». Արամ Գևորգյան
6521:00
«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
11020:48
Իրանի մասնակցությունն ԱՄՆ-ի հետ բանակցություններին մնում է անորոշ
9320:35
Արձանագրվել է OpenAI ընկերության կողմից շահագործվող ծառայությունների խոշոր խափանում
11120:03
Թրամփը նշել է Իրանի պատժամիջոցները չեղարկելու նախապայմանը
18619:45
«ԱՄՆ-Իրան կռիվը խաղաղություն չի նախատեսում». Արման Մելիքյան
14019:12
