«Այսօր Հայաստանում ամենամենակն ու ամենաանարժեքն էլի զինվորն է»․ Պավլիկ Մանուկյան
![]() 460 Երեքշաբթի, 02 ապրիլի, 2019 թ., 16:40 «Այսօր Հայաստանում զինվորն էլի միայնակ է, ամենամենակն ու ամենաանարժեքը էլի զինվորն է»,- այսօր Եռաբլուրում կարծիք հայտնեց ազատամարտիկ, «Սասնա Ծռեր» խմբի անդամ Պավլիկ Մանուկյանը՝ պատասխանելով լրագրողի այն հարցին, թե Արցախյան քառօրյա պատերազմից 3 տարի անց, ի՞նչ դասեր ենք քաղել։ Անդրադառնալով Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի՝ «Նոր պատերազմ՝ նոր տարածքների դիմաց» հայտարարությանը, նշեց, որ մի փոքր բարդ է «նոր տարածքներ» հասկացությունը, քանի որ նոր տարածքներ ոչ միայն կարելի է ազատագրել, այլև՝ զիջել․ «Փոփոխությունները ոչ միայն զենք-զինամթերքի մասով պետք է լինեն, այլ նաև բանակը պետք է համալրվի արժանի կադրերով։ Զենքը, զինամթերքը իհարկե շատ կարևոր բաներ են, բայց է՛լ ավելի կարևոր է վստահությունը հետ բերելու քաղաքականությունը, մինչդեռ ոչ միայն ժողովուրդն է վստահությունը կորցրել, այլև բանակում է պետք վստահությունը վերականգնել»,- շարունակեց Մանուկյանը։ «Հակառակորդը երբեք դասեր չի քաղում։ Մեր առջև դրված է լինել-չլինելու խնդիրը, դարեր ի վեր եկել է այդպես, դարեր ի վեր գնալու է այդպես, այլ բան է, որ մենք պետք է հետևություն անենք և արժանի մարդկանց ձեռքերով վերականգնենք»,- պատասխանելով հարցին՝ արդյոք հակառակորդն ապրիլյան սադրանքից հետո դասեր քաղե՞ց և արդյոք սահմանին տիրող հանգստությունը խոսո՞ւմ է այն մասին, թե նա հասկացավ, որ չի կարող սադրանքի միջոցով ինչ-որ բանի հասնել, եզրափակեց Պավլիկ Մանուկյանը։ |

«Ծափ են տալիս տոտալ կախվածությանը Բաքվից». Արգիշտի Կիվիրյան
5703:00
«Թրամփի «Խաղաղության խորհրդին» մաս կազմելն առանձին թեմա է առաջացնում Իրանի կտրվածքով». Գոռ Աբրահամյան
128Երեկ, 23:42
103 տարեկանում մահացել է «չորս մայրցամաքների հետախույզ» Պետրոս Պետրոսյանը
172Երեկ, 23:18
«Պառակտում սերմանողը կառերեսվի մեր ժողովրդի միասնական պատասխանին». Նարեկ Կարապետյան
134Երեկ, 23:00
Ուկրաինան ապրում է աշխարհի ամենախորը ժողովրդագրական ճգնաժամերից մեկը. #CNN
271Երեկ, 22:55
Արարատ Միրզոյանը Ժնևում կմասնակցի Զինաթափման համաժողովի բարձրաստիճան հատվածներին
247Երեկ, 21:43
Ավստրիացի լեռնագնացը դատապարտվել է փոթորկի ժամանակ ընկերուհուն լեռան վրա միայնակ թողնելու համար
293Երեկ, 20:52
Ձերբակալվել են Լվովում ահաբեկչական հարձակում կազմակերպող անձինք
232Երեկ, 19:30
