Ալիևի հայտարարությունների և միջազգային փաստաթղթերի անհամապատասխանությունը
![]() 1594 Չորեքշաբթի, 03 ապրիլի, 2019 թ., 13:40 «Իրազեկ քաղաքացիների միավորում» կազմակերպության «Փաստերի ստուգման հարթակ»-ը (հեղ. Հովհաննես Նազարեթյան) հոդված է հրապարակել. «Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և պաշտոնական Բաքուն մշտապես քարոզում են քաղաքական թեզեր, որոնք քիչ կապ ունեն միջազգայնորեն ընդունված փաստաթղթերի և սկզբունքների հետ։ Դրանք հիմնականում ուղղված են Արցախյան հակամարտությունը՝ Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների համատեքստում։ Օրինակ, երեկ՝ ապրիլի 2-ին, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պնդել է, որ «հակամարտությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև է, քանի որ մեր տարածքները Հայաստանն է գրավել և այդ պատճառով բանակցությունները պետք է տարվեն Հայաստանի և Ադրբեջանի միջև»։ Հետո արդեն զինադադարի մասին փաստաթուղթ են ստորագրում երեք կողմերի պաշտպանության նախարարները՝ Սերժ Սարգսյանը (ՀՀ), Սամվել Բաբայանը (ԼՂՀ) և Մամեդրաֆի Մամեդովը (Ադրբեջան)։ Այսինքն, Ադրբեջանը փաստացի ճանաչել է ԼՂՀ կառավարությանը որպես հակամարտող կողմ՝ առանց որի անհնար էր հասնել հրադադարին։ Երկրորդ թեզը, որի մասին անընդհատ խոսում է Ադրբեջանի ղեկավարությունը, Հայաստանի՝ Ադրբեջանի «գրավյալ տարածքներից» դուրս գալու մասին հայտարարություններն են։ 1993 թվականին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից ընդունված 4 բանաձևերից ոչ մեկում չի խոսում Հայաստանի կողմից «գրավված տարածքների» մասին։ Ավելին, 822 բանաձևը հղում է կատարում Ղարաբաղի «տեղական հայկական զորքերին» (local Armenian forces), որոնք էլ իրենց վերահսկողության տակ են առել Քարվաճառի (Քելբաջար) շրջանը։ Այս երկու բանաձևեր էլ՝ 853 և 884, կոչ են անում Հայաստանին «օգտագործել իր ազդեցությունը» Ղարաբաղի իշխանությունների վրա՝ նախորդ բանաձևերին հետևելու համար։ Հետևաբար, Ադրբեջանի նախագահի երեկվա հայտարարությամբ կրկին խեղաթյուրվել են միջազգային փաստաթղթերում ներկայացված իրողությունները։ Ընդգծենք ևս մեկ անգամ, որ Հայաստանը որևէ երկրի տարածք չի գրավել և միջազգային փաստաթղթերով «մեղադրյալ» կողմ չէ, ինչպես փորձում է ներկայացնել պաշտոնական Բաքուն»։ |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
10222:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
21320:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24917:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20717:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
17017:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26816:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
30116:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
37115:22
