Տոլեդո քաղաքում բացվել է «Հայոց մշակութային ցեղասպանությունը. առաջ և հետո» լուսանկարչական ցուցահանդեսը
![]() 554 Հինգշաբթի, 04 ապրիլի, 2019 թ., 20:20 Իսպանիայում Հայաստանի դեսպանության ֆեյսբուքյան էջը տեղեկացնում է․ «Իսպանիայի Տոլեդո քաղաքում ս.թ. ապրիլի 2-26-ը բացվել է «Հայոց մշակութային ցեղասպանությունը. առաջ և հետո» լուսանկարչական ցուցահանդեսը, որտեղ ներկայացված են հայ ժողովրդի քրիստոնեական և մշակութային ժառանգության վիճակը մինչև Ցեղասպանությունը և հետո պատկերող հին և նոր լուսանկարներ: Ցուցահանդեսը կարելի է դիտել Կաստիյա լա Մանչա մարզի Տարածաշրջանային գրադարանի Բորբոն Լորենսանա սրահում: «Հայոց մշակութային ցեղասպանությունը. առաջ և հետո» լուսանկարչական ցուցահանդեսը կազմակերպել է Իսպանիայի կաթոլիկ եկեղեցու Տոլեդոյի թեմի Կարիտաս կազմակերպությունը (Cáritas Diocesana de Toledo)՝ Գրանադայի թեմի Քրիստոնեական Արևելքի ուսումնասիրության միջազգային կենտրոնի, Հայկական Ճարտարապետությունն ուսումնասիրող (RAA) հիմնադրամի և Իսպանիայի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության դեսպանության հետ համագործակցությամբ»։ |

«Նաիրյան» վոկալ անսամբլը ներկայացրել է նոր մշակում՝ «Հինչս գիդացալ»
352Երեկ, 22:33
Մահացել է Նատալյա Կլիմովան
517Երեկ, 13:15
«Վերսալի պալատի ղեկավարը կարող է նշանակվել Լուվրի տնօրեն»․ #LeParisien
103525.02.2026, 14:55
Մահացել է Իրինա Շևչուկը
94524.02.2026, 16:33
«Ադրբեջանն ավերել է Արցախի Մարտունի քաղաքի հուշահամալիրը»․ Արտակ Մկրտչյան
53124.02.2026, 13:18
«Այս նախագիծը մտնում է եկեղեցու նկատմամբ սանձազերծված նվաստացման գործընթացի մեջ». Լիլիթ Գալստյան (տեսանյութ)
48224.02.2026, 12:24
Մահացել է Օլգա Գաբայանը
49923.02.2026, 15:30
«Եթե ունենայինք Թումանյանի ընկալումը, էս օրին չէինք լինի»․ Դավիթ Մշեցի
66021.02.2026, 00:42
