«Նախապատրաստվում է ԵՄ-Ադրբեջան նոր համաձայնագիրը. սպասում ենք ՀՀ ԱԳՆ-ի արձագանքին». Արմեն Աշոտյան
![]() 1625 Ուրբաթ, 05 ապրիլի, 2019 թ., 11:45 ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երեկ Բրյուսելում Մոգերինի-Մամեդյարով համանախագահությամբ տեղի է ունեցել ԵՄ-Ադրբեջան Գործընկերության խորհրդի նիստը, որի արդյունքները պետք ուշադրության արժանանան նաև Հայաստանում։ 1. Ինչպես մի քանի անգամ նշել եմ, նախապատրաստվում է ԵՄ-Ադրբեջան նոր համաձայնագիրը, որը, կողմերի հավաստմամբ, կնախաստորագրվի հենց այս Եվրահանձնաժողովի օրոք։ Շեշտեմ, որ մեզ համար կարևոր է, թե ի՞նչ ձևակերպում է տրված Արցախի հիմնախնդրի կարգավորմանը և արդյո՞ք այն համահունչ է Հայաստանի հետ կնքած համաձայնագրին։ ԱԳՆ-ից մինչ այսօր սպասում ենք արձագանքի։ 2. Ինչպես և կանխատեսում էի, ԵՄ-ն մեղմում է իր վերաբերմունքը Ադրբեջանում մարդու իրավունքների խնդիրներին: Գլոբալ շահերը դառնում են էլ ավելի կարևոր, ուստի մեր վարչապետին ասեք, որ հույսը շատ չդնի ժողովրդավարական կռվանի վրա։ 3. ԵՄ-ն դրական է վերաբերվել Փաշինյան-Ալիև վերջին հանդիպմանն ու կոչ է արել արագ իրականացնել այնտեղ ձեռքբերված համաձայնությունները՝ մարդասիրական և բնակչությանը խաղաղության նախապատրաստելու գծով։ Համաձայնեք, որ այստեղ մենք հստակ հարցեր ունենք վարչապետին, թե կոնկրետ ի՞նչ են պայմանավորվել Վիեննայում։ 4. Ադրբեջանական գազի ԵՄ մատակարարման հարցը մշտապես ուշադրության կենտրոնում է։ Հիշեցնեմ, որ այն նախատեսված է 2020 թվականից և Հայաստանի համար խնդիրներ կստեղծի հատկապես Հարավային Եվրոպայում և Բալկաններում։ Ցավոք, առկա տեմպերով և աշխատանքի ցածր որակով պայմանավորված՝ Հայաստանը կարող է կորցնել այն առավելությունը, որ ուներ 2017 թվականի նոյեմբերին։ Դրանից խուսափելու համար հարկավոր է անցնել իրական բարեփոխումների, ակտիվացնել դիվանագիտական, այդ թվում՝ խորհրդարանական, աշխատանքը»։ |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
18120:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
23217:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
19617:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15917:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24916:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
28016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
35315:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20814:54
