Քոչարյանա-հանրապետականները սաբոտաժի նոր ռազմավարություն են մշակել

Վերջին օրերին համացանցում լայնորեն տարածվում են լուսանկարներ և տեսանյութեր, թե ինչպես որոշ քաղաքացիներ ավտոմեքենաները վարում են առանց պետհամարանիշերի և բացահայտ տեսանելի օրինախախտումներով՝ զուգահեռաբար աղտոտելով ճանապարհները՝ ընթացքից ճանապարհներին աղբ նետելով: Հատկանշական է, որ լուսանկարներն ու տեսանյութերը ոչ միայն Երևանից են, այլ Հայաստանի տարբեր մարզերից: Համաձայն շրջանառվող տեղեկությունների, թանկարժեք ավտոմեքենաներից բացի, նկատվում են նաև սովետական արտադրության հին ավտոմեքենաներ:
Ասում են, որ Քոչարյանին և հանրապետական կուսակցությանը հարող ուժերը մշակել են նոր ռազմավարություն. հանրությանը զայրացնել առանց պետհամարանիշերի, օրինախախտումներով, մեծ արագությամբ վարվող ավտոմեքենաներով և ցույց տալ, որ նոր Կառավարության օրոք անօրինականությունն աճում է, չի զսպվում և խրախուսվում է: Ըստ տեղեկությունների, վերջիններին հանձնարարված է կատարել հնարավորինս շատ օրինախախտումներ՝ առանց տուգանքի չափի մտավախության, իսկ ոստիկանության աշխատակիցների տեսադաշտում հայտնվելու, կամ քաղաքացիների կողմից դիտողությունների արժանանալու դեպքում դրսևորել ընդգծված արհամարհական և ագրեսիվ կեցվածք: Ասում են նաև, որ կատարված օրինախախտումների տուգանքները վճարում են նախկին իշխանությունների և Քոչարյանի աջակիցների կողմից՝ երրորդ անձանց միջոցով՝ վճարային տերմինալներով կամ առցանց վճարման համակարգերով:

«Փաշինյանի հերթական մանիպուլյացիան. բացահայտում՝ Բրյուսելից»․ Սուրեն Սուրենյանց
1918:54
«Ադրբեջանը ՀՀ Սահմանադրության փոփոխության հարցը չի համարում ՀՀ ներքին գործ»․ Հակոբ Բադալյան
3418:42
«Հոդվածի վերնագիրը՝ «Պուտինի պատրիարքը», զրպարտչական է․ պահանջում եմ ներողություն խնդրել»․ Ռուբեն Մխիթարյան
5018:12
«Իշխանությունը փորձում է համոզել, որ ազգային շահի սահմաններն արդեն իսկ որոշված են»․ Արմեն Հովասափյան
4717:48
«Չեմ բացառում, որ Հայաստանն առաջիկայում իր կուրսը կրկին թեքի դեպի Ռուսաստան»․ Վահան Բաբայան
5717:12
Ձերբակալվել է Մեղրիի համայնքապետը
6917:06
«Թալան-թալան գոռալու քողի տակ ռեյտինգի խնդիր են լուծում»․ Արշակ Սարգսյան (տեսանյութ)
6017:00
«Իրանում դեռ առկա են խիստ մտահոգություններ՝ ԹՐԻՓՓ-ի վերաբերյալ»․ Պույա Հոսեյնի
5716:42