«Այս քայլով դուք ավելի շատ եք ավելացնում ատելությունը ձեր տերերի հանդեպ»․ Հովհաննես Գալստյանը՝ սերժառոբական լրատվամիջոցներին
![]() 375 Հինգշաբթի, 11 ապրիլի, 2019 թ., 10:10 Ազատամարտիկ Հովհաննես Գալստյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սերժառոբական մի քանի լրատվամիջոց և իրենց լրագրող երևակայող մի քանի ստահակ վերցրել են վարչապետի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի ելույթը, նրանից առանձնացրել են իրենց հարմար մի փոքրիկ հատված, տեղադրել են իրենց թերթոններում և ի լուր աշխարհի աղմուկ են բարձրացրել, թե տեսե՛ք-տեսե՛ք, որ Աննա Հակոբյանն ասում է, որ մեր զոհերը ոչինչի համար էին: Հետո գնում են զոհվածների հարազատների մոտ, ներկայացնում ելույթից դուրս գրած հատվածը, խաղալով մարդկանց ամենանուրբ լարերի հետ, նրանց խոսքերը տեղադրում նույն թերթոններում և իրենց ՖԲ էջերում: Գտա ամբողջ ելույթի տեքստը: Կարդալուց հետո որոշեցի ևս մի անգամ էլ կարդալ և փորձեցի գտնել այն, ինչ նրանք են փորձում մեզ ներկայացնել, ԲԱՅՑ ԱՅՆ ՉԿԱՐ: Որպես պատերազմով անցած և մեծ կորոստներ կրած մարդ, ով պատերազմում կորցրել է լավագույն ընկերների և հարազատ եղբորը, ուզում եմ դիմել նման ստորություն անող լրագրող կոչվածներին և կայքերին, որ չփորձեն նման ստոր մեթոդներով էժան հեղինակություն ձեռք բերել: Ոչ հարգելի լրագրողներ, իհարկե, դեմ եմ ձեր կատարածի համար ձեր ծնողներին մեղադրելուն, բայց կմեղադրեմ քծիպության մեջ, որ ժամանակին կարող էին ընդամենը 5 ռուբլով դադարեցնել ձեր պիղծ գոյությունը, բայց դա չարեցին: Այս քայլերով դուք ավելի շատ եք ավելացնում ատելությունը ձեր և ձեր տերերի հանդեպ: Մի փորձեք խաղալ մարդկանց ամենանուրբ լարերի հետ»։ |

Եղանակն առաջիկայում (լուսանկար)
7307:06
«Ծափ են տալիս տոտալ կախվածությանը Բաքվից». Արգիշտի Կիվիրյան
12303:00
«Թրամփի «Խաղաղության խորհրդին» մաս կազմելն առանձին թեմա է առաջացնում Իրանի կտրվածքով». Գոռ Աբրահամյան
170Երեկ, 23:42
103 տարեկանում մահացել է «չորս մայրցամաքների հետախույզ» Պետրոս Պետրոսյանը
207Երեկ, 23:18
«Պառակտում սերմանողը կառերեսվի մեր ժողովրդի միասնական պատասխանին». Նարեկ Կարապետյան
165Երեկ, 23:00
Ուկրաինան ապրում է աշխարհի ամենախորը ժողովրդագրական ճգնաժամերից մեկը. #CNN
366Երեկ, 22:55
Արարատ Միրզոյանը Ժնևում կմասնակցի Զինաթափման համաժողովի բարձրաստիճան հատվածներին
311Երեկ, 21:43
Ավստրիացի լեռնագնացը դատապարտվել է փոթորկի ժամանակ ընկերուհուն լեռան վրա միայնակ թողնելու համար
366Երեկ, 20:52
