«Ռոբերտ Քոչարյանն ավելի հանգիստ արձագանքեց այս որոշմանը, քան իր պաշտպանները»․ Հայկ Ալումյան
![]() 886 Հինգշաբթի, 11 ապրիլի, 2019 թ., 13:10 «Քոչարյանի պաշտպանների բողոքը մերժվել է և Ռոբերտ Քոչարյանը կշարունակի մնալ կալանքի տակ։ Նա շատ հանգիստ արձագանքեց այս որոշմանը, շատ ավելի հանգիստ, քան նրա պաշտպանները»,- քիչ առաջ լրագրողներին հայտնեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանը՝ նշելով, որ դատարանի որոշումը դեռ չեն ստացել, ստանալուց հետո կբողոքարկեն։ «Առաջին ատյանի որոշումն առհասարակ ոչ մի պատճառաբանություն չի ներկայացնում, իսկ Վերաքննիչ դատարանը գտավ, որ առանց պատճառաբանելու անձին կարելի է պահել կալանքի տակ»,- շարունակեց Ալումյանը։ Փաստաբանը նշեց, որ փորձելու են այլ ճանապարներ գտնել՝ իրենց պաշտպանյալի իրավունքները հնարավորինս լավ ներկայացնելու համար։ Հիշեցնենք, որ այսօր Վերաքննիչ դատարանը որոշում կայացրեց անփոփոխ թողնել առաջին ատյանի դատարանի որոշումը, ըստ որի՝ Ռոբերտ Քոչարյանը կշարունակի մնալ կալանքի տակ։ Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանը մեղադրվում է «Մարտի 1»-ի գործով սահմանադրական կարգը տապալելու մեջ։ |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
16520:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
22617:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18417:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15317:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24216:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
26916:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
34215:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20414:54
